Գործողությունների «ակնհայտ» և հավերժ անհայտ դրդապատճառների մասին

Ընկերուհիս հանդիպում էր մի տղամարդու հետ: Սիրահարված էր և ոգևորված: Հանդիպում էին յուրաքանչյուր ուրբաթ օր՝ հինգշաբթի օրը նախապես պայմանավորվելով:

Ինչպես հաճախ է պատահում, սկզբնական շրջանում հարաբերությունները միայն դրական էմոցիաներ էին պարգևում, իսկ որոշ ժամանակ անց կնոջ սրտում կասկածներ են առաջանում սիրելիի զգացմունքների հետ կապված: Եվ արդեն հինգշաբթի օրերին ընկերուհիս սպասում էր ոչ թե խանդավառությամբ, այլ` անհանգստությամբ և վախով, որ  իր տղամարդը կարող է այլևս չզանգել…

Եվ հերթական հինգշաբթի օրը սիրահարված կինն անջատում է հեռախոսը և անհասանելի է լինում սոցիալական կայքերում. այնպես, որ տղամարդը ոչ մի դեպքում հնարավորություն չունենա իր հետ կապ հաստատելու:

Ուրբաթ օրը հանդիպումը տեղի չի ունենում…

Տղամարդը մտածում է, որ… Ես չգիտեմ, թե ինչ է իրականում մտածում նա: Բայց գիտեմ, որ ընկերուհիս ամենից շատ այդ հանդիպումն էր տենչում… և սիրում էր այդ տղամարդուն առավել, քան երբևէ: Սերն ու կորցնելու վախն իրենց գագաթնակերտին էին հասել: Եվ սիրելիի՝ այլևս չգրելու, չզանգելու հանդեպ վախն այնքան մեծ էր, որ սիրահարված կինը նախընտրում է այդ օրը իր մտավախությանը ամենակոշտ մեթոդով ուղղակի զրկել իրականություն դառնալու հնարավորությունից…

Միակ բանը, որը մենք երբեք հստակ չենք կարող իմանալ, ուրիշների գործողությունների դրդապատճառներն են… Եվ այդ դեպքում ինչու՞ ենք մենք այդքան տարված ուրիշներին քննադատելով. ծանոթ և անծանոթ մարդկանց: Դատարկ գործողություն է, անհիմն ու աննպատակ:  Չէ՞ որ ուրիշի արարքներն անգամ քննարկելու համար անհրաժեշտ է այնքան խորությամբ հասկանալ և զգալ նրան: Այդպիսի հասկացում  հասանելի  չէ ոչ մեկիս… Եվ, այնուամենայնիվ, հաճախ մենք այդ մասին մոռանում ենք, և գալիս է պահ, որ մեզ թվում է, թե մենք ամեն ինչ գիտենք, մենք իրավասու ենք դատել ու գնահատել… 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.