
«Այս ինչ հրաշք է», — մտածել եմ սերիալը դիտելու ամբողջ ընթացքում…
Իմաստություն և թեթևություն միևնույն փաթեթում, աննկարագրելի պայծառություն սև սպիտակ գույների ֆիլմում և լույս, որը սփռված է ամեն ինչի վրա:
Հիշո՞ւմ եք ռեժիսոր Աննա Մելիքյանի «Нежность» անվանումով կարճամետրաժ ֆիլմը… Հենց այս կարճամետրաժ ֆիլմն է դարձել հիասքանչ փոքրիկ սերիալ:
Սերիալի հերոսուհին 43 տարեկան կին է, ով երջանկություն է որոնում: Իսկ մենք նրա հետ միասին անցնում ենք այդ որոնումների ճանապարհով. ճանապարհ, որը գուցե և համընկնում է մեր իսկ սեփական ճանապարհի հետ կամ գուցե ինքներս մեզ համար այդ ուղին արդեն անցել ենք և սիրով ու ժպիտով վերհիշում ենք այն…