
Ռուսական մինի սերիալ․ հանգիստ, բնական և դիտվող մեծ բավականությամբ ու մի շնչով։
Սերիալը պատմում է «կրիտիկական» տարիքում գտնվող 3 ընկերուհիների կյանքի մասին։ Ինչպես շատ կանայք, սերիալի հերոսուհիներն էլ փնտրում են կյանքում ներդաշնակություն և կանացի երջանկություն։
Անձնական և աշխատանքային խնդիրներ, ընտանեկան բարդ հարաբերություններ, դավաճանություն, հիասթափություն և այս ամենի հետ մեկտեղ կանացի իրական ընկերություն, որի շնորհիվ հաղթահարելի են բոլոր խոչընդոտները։
Վայելեք այս բարի սերիալը, որը կլցնի ձեր օրը կենսական էներգիայով և լավատեսությամբ։