Джастин Барисо. EQ. Эмоциональный интеллект на практике.

Մտածու՞մ ենք արդյոք առօրեայում, թե որքան է մեր կյանքն իրականում կախված մեր էմոցիաներից:

Ահա, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ մշտապես. կյանքում ամեն պահի տեղի ունեցող իրադարձություններին մենք որոշակի էմոցիոնալ արձագանք ենք տալիս: Այդ արձագանքով պայմանավորված մենք կայացնում ենք որոշումներ և կատարում գործողություններ: Իսկ մեր որոշումներն ու գործողություններն էլ հանգեցնում են նոր իրադարձությունների: Եվ այդպես շարունակ… Այդպես անդադար:

Եվ քանի որ մեր էմոցիաները կառավարում են մեր կյանքը, միանշանակ արժե մտածել այն ուղղությամբ, թե ինչպես մենք ինքներս գիտակցորեն կառավարենք մեր էմոցիաներն ու մեր արձագանքը մեր էմոցիաներին:

Այս գրքում հեղինակը մատչելի լեզվով պատմում է մեզ, թե ինչ է էմոցիոնալ ինտելեկտը և որքան մեծ նշանակություն ունի այն մարդու կյանքի յուրաքանչյուր ոլորտում: Տեսական գիտելիքների և օրինակների միջոցով հեղինակը օգնում է մեզ «Ճիշտ» մոտեցում ձևավորել ինքներս մեր և ուրիշների էմոցիաների նկատմամբ, զարգացնել ապրումակցման ունակությունը, կառավարել մեր կյանքում ծագող հնարավոր իրավիճակների հետևանքները, ստեղծել և պահպանել լավ հարաբերություններ այլ մարդկանց հետ:

Գրքում ներկայացված է էմոցիոնալ ինտելեկտի հետ կապված հիմնական հասկացություններն ու հիմնական բանալիները դեպի մարդկային էմոցիաների՝ ոչ միանշանակ և անսահման աշխարհ: Գիրքը բավականին պարզ է  և շատ հարմար որպես առաջին գիրք, որի միջոցով ընթերցողն ընդհանուր պատկերացում կկազմի և կձևավորի հետաքրքրություն «էմոցիոնալ ինտելեկտ» հասկացության նկատմամբ:  Մի շնչով ընթերցվող այս հակիրճ և մատչելի գիրքը նաև կյանքի ցանկացած իրավիճակում կարող է ծառայել որպես հիշեցում, թե որքան կարևոր է  կառավարել ինքներս մեզ և հասկանալ մյուսներին:

Ձեռք բերել գիրքը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.