
Սերը կարող է մարդուն երկինք բարձրացնել, կարող է նաև նետել ընդերք… Իսկ առավել հակված է այն երկինք բարձրացնելուց հետո ամենաբարձր կետից անմիջապես ցած նետել… Կարո՞ղ ենք մենք արդյոք կանխազգալ սիրո միտումները, հասկանալ, թե ուր է այն մեզ տանում… Եվ կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել նրան կամ փոխել ուղղությունը… Դժվար է ասել…
Ֆիլմի հերոսուհին ոչ երիտասարդ կին է, թատրոնի նախկին աստղ, ով ամուսնու հետ որոշում է մեկնել Հռոմ հանգստանալու: Կյանքի անկանխատեսելի շրջադարձների բերումով , սակայն, կնոջ հանգիստը Հռոմոմ անցնում է նախատեսվածից լիովին տարբերվող կերպով…
Ֆիլմն ինձ համար պարզապես հրաշալի է՝ էսթետիզմով լի, բարձրորակ, գրավիչ մթնոլորտով և մի տեսակ խորհրդավորությամբ, որը զգացվում է ֆիլմի ողջ ընթացքում:
Ֆիլմն ամբողջությամբ զգացմունք է ՝ խորը, գեղեցիկ, կլանող, նաև՝ անսահման ցավոտ…
Դիտեք հենց այս ֆիլմն այն պահին, երբ տրամադրված եք էմոցիոնալության, ոչ թե՝ բուռն և ակտիվ իրադարձությունների…