
Այս գիրքն ինքնին հետաքրքիր ճանապարհորդություն է կամ այլ կերպ ասած ինքնին գիրք- արկած կամ գիրք- թարմ շունչ է…
Ավանդաբար գեղարվեստական գրքերից ինչ-որ «ծարություն» է ակնկալվում՝ թե մատուցման ձևի, թե բովանդակության առումով… Բայց այս գիրքը որևէ կերպ չի արդարացնում նման «ակնկալիքները»…
Այն կարդացվում է թեթև և թողնում է միայն հաճելի նստվածք… Ու կարդալուց հետո այն հանգիստ կարող ես առաջարկել յուրաքանչյուր ընթերցասերի:
Զվարճալի և « համով» երկխոսություններ, հետաքրքիր բացահայտումներ, տարբեր մշակույթների պատկանող մարդկանց կյանք, և անկանխատեսելի ավարտ, որին ինչ-որ իմաստով սպասում ես ու որը փորձում ես գուշակել ամբողջ գրքի ընթացքում:
Վայելեք և կիսվեք տպավորություններով.