
Ամերիկյան մինի սերիալ բաղկացած 10 սերիաներից…
Սերիալը երիտասարդ մոր և իր դեռահաս աղջկա կյանքի, աշխարհընկալման և հարաբերությունների մասին է:
Սերիալի հերոսուհին հագեցած կյանքի ուղի և մեծ փորձությունների միջով անցած երեսնամյա կին է. ոչ միանշանակ և, անշուշտ, ոչ դրական կերպար, սակայն մեկն, ումից «շատ բան կա սովորելու» … կերպար, ում 10 ժամ շարունակ դիտելը հիշեցնում է այնպիսի պարզ, բայց և կարևոր բաների մասին, ինչպիսին է կանացի ուժը, գեղեցկությունը, խնդիրները կանացի ձևով կարգավորելու կարողությունը, ժպիտը ցանկացած իրավիճակում, դրական տրամադրվածությունը, ճկունությունը… Այս հատկություններով կարելի է ոգեշնչվել՝ վերացարկվելով սերիալում ներկայացված պատմությունից և անգամ իրադարձությունների բովանդակությունից:
Սերիալը էսթետիկ է, դիտվում է հետաքրքրությամբ և բավականին կլանված:
Միաժամանակ այս սերիալը, որն առաջին հայացքից թվում է մակերեսային, բավականին լուրջ հոգեվերլուծություն է պարունակում , իսկ սերիալի ավարտից հետո մի տեսակ բավարարվածության և հագեցածության զգացողություն է մնում…