Ջոն Ստրելեկի «Սրճարան աշխարհի եզրին»

Ապրելու ամենալավ  ձևը սիրելի գործով զբաղվելն է, այլ խոսքերով՝  սեփական առաքելությունը կատարելը։  Դա շատ ավելին է, քան  հասարակությունում ընդունված չափանիշներին համապատասխան կյանքում հաջողության ունենալը՝  հեղինակավոր աշխատանք,  բարձր աշխատավարձ, բարեկեցիկ կյանք և այլն․․․ Ցանկացած հաջողություն դատարկ է, անհոգի, եթե կապված չէ մարդու առաքելության հետ։

Որոշ մարդիկ այդ մասին գիտեն և արդեն վայելում են իրենց առաքելությունը կատարելու  երջանկությունը․․․

Որոշներն ապրում են առօրեա կյանքն ՝ անգամ  առանց ենթադրելու, որ  իրենք էլ առաքելություն ունեն ․․․

Որոշներն էլ գիտեն, թե ինչով են ցանկանում զբաղվել ամենից շատ, գիտեն, թե ինչու են հիմա այստեղ, այս աշխարհում,  սակայն  տարբեր պատճառներով հետաձգում են այն օրը, թե երբ պետք է սկսեն զբաղվել սիրելի գործով։ Սպասում են բավականաչափ գումար, ժամանակ կամ որևէ  այլ որևէ բան ունենալուն․․․ Իսկ կյանքը որևէ մեկի չի սպասում․ անցնում են ամիսներ, տարիներ, տասնամյակներ․․․Պետք է վերջ  ասել անվերջ հետաձգումներին․․․

Այս փոքրիկ, հեշտությամբ  և հաճույքով  ընթերցվող գիրքը առիթ հանդիսացավ, որպեսզի այսօր ես նորից հիշեմ և գրեմ այս տողերը։ Եվ կարծում եմ շատերի համար այս գիրքն  առիթ կհանդիսանա  գլոբալ փոխելու կյանքը․ սկսելու մտածել, թե որն է իրենց առաքելությունը, իսկ եթե արդեն գիտեն, սկսելու ուղղակի,  առանց որևէ պայմանականության  կատարել այն․․․

Գիրքը մեր առջև դնում է երեք պարզ  հարց․․․  Եվ օգնում է գտնել այդ հարցերի պատասխանները․․․  Իսկ այս հարցերի պատասխանների մեջ ամփոփված է ավելի գլոբալ մի հարցի պատասխան․  արդյոք  ճիշտ է  այն ուղղությունը, որով մենք  գնում ենք։

Պարզ, պոզիտիվ  մոտիվացնող գիրք, որը  կարող է կարդալ յուրաքանչյուրը և քաղել գրքից հենց այն, ինչն իրեն է անհրաժեշտ կյանքի տվյալ փուլում։  Գիրքը կտա հնարավորություն եթե  անգամ  ոչ նորն իմանալու , ապա գոնե վերհիշելու և նորից կարևորելու ամենակարևորը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.