
Ընտանեկան դժբախտությունները մեծագույն փորձություն են յուրաքանչյուրի համար։ Փորձություն, որը սովորեցնում է ապրել՝ ունենալով խորը ցավ և այդ ցավի հետ մեկտեղ կարողանալ կառուցել հարաբերությունները այն հարազատների հետ, ովքեր նույնչափ կամ , գուցե, ավելի խոցելի են։
Այս գեղեցիկ, զգացմունքային և բարձրորակ ֆիլմը հոր և որդու ոչ միանշանակ հարաբերությունների մասին է։
Թեև ֆիլմի նկարագրության մեջ կատակերգության ժանրն է նշված, այն որևէ կերպ չի կարող դասվել կատակերգությունների շարքին։ Ֆիլմը միանշանակ դրամա է․․․ Միաժամանակ, չնայած տխուր պատմությանը, ֆիլմը չի փոխանցում բացասական էմոցիաներ։ Այն դիտվում է հաճույքով և թողնում միայն դրական նստվածք։
Վայելեք իտալական կինոարվեստի այս գեղեցիկ նմուշը։