Այն ապահով աշխարհը, որում ապրում էիր, այլևս չկա․․․

Երբեմն կյանքը շրջվում է իր լրիվ ուրիշ կողմով․․․ Եվ այն ամենն, ինչ կա ու եղել է, դառնում է հեռու, մշուշոտ, անիրական․․․ Ուզում ես նորից հպվել այդ ամենին, բայց էլ չես կարող։

Այն ապահով աշխարհը, որում ապրում էիր, այլևս չկա․․․ Սա ուրիշ աշխարհ է։ Կամ էլ դու ես լրիվ ուրիշ։

Երևի յուրաքանչյուրը կյանքում մի օր հասնում է հոգեկանի կոփման այդ սահմանային կետին՝ տարբեր տարիքում, տարբեր իրադարձություններով, տարբեր կերպ․․․ Արձագանքել ևս կարող ենք տարբեր կերպ. կարող ենք ընդդիմանալ, կարող ենք փախչել, կարող ենք խելագարվել․․․ Բայց ի վերջո հասկանում ենք, որ այլընտրանք չկա։ Ուղղակի պետք է կոփվել։ Կոփվել՝ ընդունելով, կոփվել՝ անգամ եթե չենք հասկանում։

Սովորաբար անհատապես են անցնում այս ամենադժվար փորձությամբ․․․ Իսկ մեզ վիճակվեց անցնել միասին, անցնել մասսայաբար. հիվանդություն, որից ոչ ոք ապահովագրված չէ, անսպասելի, անասելի շատ մահեր, կյանք, որի յուրաքանչյուր հաջորդ օրն «անակնկալ է», պատերազմ, անթիվ զոհեր, խեղված ճակատագրեր․․․ այս ամենը խտացված մեկ տարում ՝ իր սարսափելի հետևանքներով:

Մենք միասին ենք անվերջանալի երկար և անվերջ մութ թվացող այս թունելում, որն անշուշտ ունի ելք, ու այն կբացվի մեր առջև․․․ կբացվի անհատապես, երբ արդեն բավականաչափ կոփված կլինենք։ Մենք առաջվանն էլ երբեք չենք լինի ։ Այս թունելն անցնելով՝ էլ ոչինչից չենք վախենա, էլ չնչին բաները մեզ մեծ չեն թվա, մեր նյարդերն ու կյանքը էլ չենք վատնի, երկրորդային առաջնայինի հետ էլ չենք շփոթի․․․ ու բազում բաներ՝ էլ այդպես չենք անի…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.