Գարնանային բնությունը սովորեցնում է մեզ ապրել…

Կյանքի գեղեկցությունն ու անցողիկությունը հրաշալի է արտացոլված գարնանային բնության մեջ…

Քայլում ենք այգիներով, փողոցներով՝ յուրաքանչյուրս մեր ուղղությամբ, մեր մտքերով ու նպատակներով, իսկ բնությունն ամեն քայլափոխին մի անակնկալ ունի… Բնությունն իր կյանքն ունի: Երեկվա չոր տարածությունն այսօր վերածվել է աներևակայելի գեղեցկության ծաղիկների դաշտի, իսկ այնտեղ, որտեղ թվում էր, թե ոչինչ չկա, աննկարագրելի, յուրահատուկ ծառեր ենք տեսնում…

Նկատելով այս գեղեցկությունը, երբեմն կանգ ենք առնում, կտրվում մեր մտքերից, վայելում ծաղիկների բույրը, հիանում մի պահ… իսկ ավելի հաճախ, պարզապես անցնում ենք՝ մտածելով, որ գուցե վաղը, երբ ավելի հանգիստ ու ազատ լինենք, այդ ժամանակ կկագնենք, երկար կվայելենք, կնկարենք ու միշտ կունենանք մեզ հետ այս չքնաղ տեսարանը: Իսկ հենց հաջորդ օրը կամ գուցե մի քանի ժամ անց բնությունն արդեն այլ տեսք է ստանում: Այն էլի չքնաղ է, բայց երեկվա ծառն ու ծաղիկների դաշտն այլևս չկան: Մենք այն այս գարնանն այլևս չենք տեսնի:

Գարնանային բնությունը սովորեցնում է մեզ ապրել… ապրել՝ ոչ թե վաղն, այլ՝ այսօր, հենց այս պահին՝ մեր հոգու, մեր իսկ ներքին բնության թելադրանքով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.