Ջոն Գրեյ «Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից»

Ինչու՞ է երբեմն այդքան դժվար կառուցել հարաբերությունները հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Պատճառն այն է, որ մենք իսկապես շատ տարբեր ենք: Ինչպես ասում է Ջոն Գրեյը, մենք տարբեր մոլորակներից  ենք . տղամարդիկ՝  Մարսից , իսկ մենք՝ Վեներայից:

Տարբեր են այդ երկու մոլորակների բնակիչների սովորությունները, զգացողությունները, արձագանքները տարբեր իրավիճակներին: Այդ պատճառով էլ հաճախ նրանք չեն կարողանում արդարացնել մեկը մյուսի ակնկալիքները… Իսկ ի՞նչ անել այդ դեպքում: Պատասխանը մեկն է. մենք պետք է ուսումնասիրենք իրենց մոլորակը, իսկ իրենք՝ մերը:

Գրքում ներկայացված են տղամարդկանց և կանանց մտածողության և հոգեբանության հիմնական տարբերությունները, այն առանցքային կետերը, որոնց շուրջ ամենից դժվար է միմյանց հասկանալ: Բազմաթիվ օրինակների և տեսական գիտելիքների համադրությամբ հեղինակը օգնում է մեզ հասկանալ հակառակ սեռին և կողմնորոշվել հակառակ սեռի հետ հարաբերություններում տարբեր իրավիճակներում:

Առաջին հայացքից գիրքը բավականին պարզ է թվում, բայց այն իսկապես պարունակում է «նորություններ»․․․ նրբություններ, որոնք թեև հակառակ սեռի հետ հարաբերությունների ընթացքում նկատել ենք, բայց չենք կարողացել հասկանալ, չենք կարողացել ամփոփել… Հեղինակի կողմից ներկայացված  բացատրությունների շնորհիվ մեր հարաբորություններում արդեն առկա իրավիճակներին նայում ենք այլ աչքերով, և ամենակարևոր ասպեկտն այն է, որ ավելի լավ ենք պատկերացնում նրանց գործողությունների դրդապատճառները, ուստի՝ ավելի ավելի քիչ ենք նեղանում, ավելի ճիշտ ենք հասկանում ու ի վերջո ավելի համերաշխ ենք կարողանում ապրել ընտանիքում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.