Փորձություն Armine’s Blog-ի հետ

Մի քանի օր առաջ մեծ ուրախություն ապրեցի… Երջանկության այնպիսի պոռթկում, որը նկարագրելու համար դժվարանում եմ համարժեք բառեր գտնել… Այդպիսի զգացողությանը սովորաբար նախորդում է կամ երկարատև տխրությունը կամ էլ որևէ կուտակված և խորը պահված անկատար թվացող ցանկություն, որը անսպասելիորեն կատարվում է:

Իմ դեպքում նախորդողը ցավն էր ինձ համար շատ թանկ բանի կորստի համար: Երկու ամիս առաջ ես կորցրելցի բլոգիս ֆեյսբուքյան էջը… այո , Armine’s Blog -ը, որի միջոցով տարիներ շարունակ կիսվել եմ ձեզ հետ իմ ամենակարևոր պահերով և մտքերով:

Կորցրեցի ինձ բնորոշ վատ սովորության պատճառով. միաժամանակ կատարել տարբեր գործողություններ՝ մտքով և ֆիզիկապես լրիվ տարբեր տեղեր գտնվելով:Այսպես, զրուցում եմ ընկերուհուս հետ հեռախոսով, զուգահեռ աշխատում եմ և այդ բազմաֆուկնցիոնալ պահին ֆեյսուքով ստանում եմ հակերական մի ծանուցում , որտեղ խնդրում են ինձ հայտնել գաղտաբառս․․․ առանց վայկյան անգամ մտածելու մեխանիկորեն տպում եմ ֆեյսբուքի գաղտնաբառը: Իհարկե, enter կոճակը սեղմելուն պես հասկանում եմ գործածս ճակատագրական սխալը, բայց արդեն ուշ էր: Վայրկյաններ անց ստանում եմ ծանուցում, որ այլևս Armine’s Blog -ն ինձ չի պատկանում:

Փաստորեն, անձնական էջիս միջոցով ինձանից գողացան իմ բլոգը:

Առաջին պահերի շոկային ապրումներից հետո, իհարկե, սկսում եմ քայլեր ձեռնարկել բլոգս վերադարձնելու ուղղությամբ՝ անցնելով մարդկային հոգեբանությանը հատուկ բոլոր փուլերով:Պատմում եմ կատարվածի մասին բոլորին, խորհրդակցում եմ ոլորտում փորձառու ընկերներիս հետ, գրում եմ խնդրիս մասին տարբեր խմբերում… Եվ , իհարկե, դիմում եմ ֆեյսբուքին՝ մանրամասն նկարագրելով իրավիճակը… և այս ամենի ընթացում անհանգստությունն ու ներքին անհամբերությունը ինձ ոչ մի վայրյկյանով չեն լքում: Յուրաքանչյուր պահի ստուգում եմ էլեկտրոնային հասցես՝ սպասելով ֆեյսբուքի պատասխանին և անդադար փորձում եմ մուտք գործել իմ բլոգ… բայց ապարդյուն:

Ֆեյսբուքը մերժում է վերադարձնել ինձ Armines blog-ը՝ թեև ես տրամադրում եմ բոլոր պահանջված փաստաթղթերը , հայտնում անհրաժեշտ տեղեկությունը:Իմ բլոգը վերականգնել չի հաջողվում: Այսպես ես դիմում եմ ֆեյսբուքին մի քանի անգամ շարունակ՝ յուրաքանչյուր դիմումի ժամանակ ունենալով մոտ 2 շաբաթ տևող գրագրություն և հեռախոսային խոսակցություններ ադմինիստացիայի հետ: Յուրաքանչյուր դիմումս մյուսից տարբերվում է որոշակի տեխնիկական պահերով, բայց նույնն են իմ էմոցիաները՝ անհամբերություն, իրավիճակի հանդեպ անհանդուրժողականություն, ներվայնություն… սրտատրոփ սպասում : Եվ յուրաքանչյուր մերժումն ինձ համար հերթական մեծ հարված է:

Հերթական մերժումից հետո ես բաց եմ թողնում իրավիճակը՝ համակերպվածությամբ, ընդունելով կատարվածը .» եթե այդպես է, եթե չպետք է հետ ստանամ իմ բլոգը, նշանակում է՝ որևէ բանի համար պետք է, որ հենց այդպես լինի, որևէ բանի, որը ես հետո անպայման կհասկանամ: Կարևորը՝ ինձանից կախված ամեն բան արել եմ բլոգս վերադարձնելու համար»։

Եվ որոշում եմ նոր էջ բացել և սկսել 0-ից։

Երբ բարձրաձայնում եմ որոշմանս մասին, ընկերներս խորհուրդ են տալիս փորձել ևս մեկ անգամ դիմել ֆեյսբուքին , բայց արդեն՝ ավելի կտրուկ կերպով ներկայացնելով իմ պահանջը։

Ես այդպես էլ անում եմ՝ պահպանելով ձեռքբերածս հանգստությունը․․․

Եվ ի՞նչ է տեղի ունենում:

Ինձ արդեն չափազանց հարազատ դարձած հինգօրյա գրագրությունից հետո ֆեյսբուքի հետ, առանց որևէ սպասման հերթական անգամ մտնում եմ ֆեյսբուք և չեմ հավատում աչքերիս․ Armines blog-ը վերադարձել է։ Դուք բորորդ նորից ինձ հետ եք։

Ես անչափ ուրախ և երջանիկ եմ։

Իսկ այս ամենից, ինչպես և կյանքում պատահած ցանկացած այլ իրավիճակից, կփորձենք վերցնել և մեզ հետ միշտ պահել կարևորագույնը՝ ստացած գիտելիքն ու փորձը։

Այս դեպքն ինձ օգնեց ևս մեկ անգամ հիշել և բարձրաձայնել , որ ըստ տիրեզերական օրենքների՝ ցանկացած խնդիր լուծվում է այն պահին, երբ մենք հնարավոր ամեն բան անելուց հետո, իրավիճակը բաց ենք թողնում․․․ անհամբերությունը փոխարինում ենք հանգստությամբ, ներքին պայքարն՝ իրավիճակը ընդունելով․․․․ և միայն այդ ժամանակ ստանում ենք այն, ինչը ցանկանում էինք։

Իհարկե, այս իրավիճակի շնորհիվ ես մեկ այլ բան էլ սովորեցի․ լինել կենտրոնացած այն գործողության վրա որը կատարում եմ, լինել նույն վայրում ֆիզիկապես և մտքով։

Այժմ ես յուրաքանչյուր գործողության տրվում եմ ամբողջապես։

Անչափ շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին, ովքեր ինձ հետ կիսեցին և միշտ կիսում են իմ բոլոր էմոցիաները՝ և տխրությունս և ուրախությունս․․․ Բլոգս վերադարձնելու փորձություններով լի ճանապարհը միասին ենք անցել։

Շատ եմ կարոտել բլոգիս հետևորդներին, և մեր յուրահատուկ հարաբերությունները, առանց որոնց իմ կյանքը չեմ ուզում պատկերացնել։

Խոստանում եմ դեռ շատ հետաքրքիր պահեր Armine’s Blog-ում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.