
Թե որքանով է օրն արդյունավետ անցել, սովորաբար որոշում ենք օրվա ընթացքում կատարված գործերով: Իսկ երբեմն ամենաարդյունավետ գործը, որ կարող ես անել այդ պահին, պարզապես հանգստանալն է. ոչինչ չանելը ֆիզիկապես, հոգին ազատելը բոլոր անհանգստություններից, ուղեղն էլ՝ առօրյա հոգսերից ու մտքերից:
Այսպիսի օրերը մեզ տալիս են կարևորագույնը. Էներգիայի այն պաշարը, որն այդքան անհրաժեշտ է մեծ գործերի ու ամենօրյա գործողությունների համար:
Եվ, վերջապես, հանգստացած մտքում ծնվում են ամենաարժեքավոր գաղափարներն ու լավագույն լուծումները:
Բաց մի թողեք այս օրերը: