
Էրոտիկ տեսարաններով հարուստ այս ֆիլմն այն մասին է, թե որքանով է հնարավոր հեռանալ սեփական Ես-ից, սեփական էության թեկուզ փոքրիկ մի մասնիկից: Եվ կարելի ՞ է արդյոք ներդաշնակ լինել այդ դեպքում…
Ֆիլմում այս հարցն արծարծվում է ամուսնության օրինակով: Կարծում եմ՝ դա լավագույն տարբերակն է, քանի որ ամուսնությունն ինքնին Ես-ից դեպի Մենք-ի անցում է: Իհարկե, մարդը մնում է նաև որպես Ես կամ փորձում է իրեն համոզել, որ իր Ես-ը կա, Ես-ը ապրում է Մենք-ին զուգահեռ: Բայց որքանո՞վ է դա իրական: Իհարկե, յուրահատուկ է յուրաքանչյուր դեպք: Յուրաքանչյուր ես ևս յուրահատուկ է:
Այս ֆիլմի հերոսուհին ամուսնացած կին է, ում Ես-ի անբաժան մասը սերն է սեքսի նկատմամբ. այն միակ, թվում է թե փոքրիկ բացթողումը, որն իր՝ մնացած բոլոր հարցերում իդեալական ամուսինը չի կարողանում ապահովել: ֆիլմում ուղղակի հոյակապ է ներկայացված իդեալական ամուսնության և Ես-ի այդ մի մասի պայքարը:
Սեքս թե ՞ մնացած ամեն ինչը… ո՞րն ընտրել:
Ես վայելել եմ այս սերիալը՝ ընբոշխնելով յուրաքանչյուր երկխոսություն, փորձելով ապրումակցել հերոսուհուն և գտնել որևէ լուծում… Բայց կա՞ արդյոք լուծում: Ինչպես է տեսնում այդ հարցի պատասխանը ֆիլմի հեղինակը:
Կյանքին մոտ և բնական սերիալ, լարված ու հետաքրքիր ընթացքով, սպասելի և միևնույն ժամանակ անսպասելի հանգուցալուծմամբ:
Դիտեք և կիսվեք ինձ հետ ձեր տպավորություններով: