
Սիրո այնպիսի տեսակ կա, որն ամենաբարձր պատվանդանին դնելով նրան, ում սիրում են, սիրող էակին դարձնում է չափազանց փոքր ու աննշան։
Այդպիսի սերը երբեք փոխադարձ չի լինում։
Այդպիսի սերը ոչ մեկին երջանկություն չի բերում։
Եվ հարց է ծագում․ արդյոք պատվանդանը թույլ չի տալիս, որ սերն արձագանք գտնի սիրելիի սրտում, թե՞ սիրո անփոխադարձությունն է հենց պատվանդանի հիմնաքարերը ստեղծում։
Կարծում եմ՝ երկուսն էլ ճիշտ են։ Երկու ուղին էլ նույն տեղն են տանում։
Թունավորելով իր ծուղակն ընկածների ճակատագրերը, այսպիսի սերն այնուամենայնիվ մարդկությանը լավություն է արել հզոր ստեղծագործությունների պարգևելով։
Այդպիսի սերը նկարել են․․․ այդպիսի սիրո մասին գրել են, երգել են, ֆիլմեր են ստեղծել․․․
Մի քանի գլուխգործոց մեզանից յուրաքանչյուրն այս պահին կարող է մտաբերել ․․․ Իսկ ես կներկայացնեմ իմ մտաբերած հրաշալի ֆիլմերն ու անմոռանալի պատմվածքները
Ահա այդ ֆիլմերը
Ահա և պատմվածքները
Մաքսիմ Գորկի «Անփոխադարձ սիրո պատմություն»
Ստեֆան Սվայգ «Անծանոթահու նամակը»
Գեղարվեստական բավականություն վայելով՝ հիշենք, որ սիրելիի տեղը մեր սրտում է։ Սիրելիի տեղը մեր կողքին է․․․ իսկ պատվանդաններն ու անհասանելի բարձրունքներն Աստվածների համար են։
Եվ եթե հանկարծ փորձենք սիրելիին Աստծո տեղը դնել, հիշենք այդ քայլն արդեն կատարած այս ստեղծագործությունների հերոսների ճակատագրերն ու ևս մեկ անգամ մտածենք՝ «Իսկ արժե՞ արդյոք»։