Сцены из супружеской жизни․ Мини сериал, 2021

Դժվար է… ամուսնական կյանքի հետ ամենից շատ այս բառն է ասոցացվում:
Դժվար է գտնել նրան, ում հետ իսկապես կցանկանաս ամուսնանալ: Այս մասին գիտեն գրեթե բոլորը: Իսկ նրանք, ովքեր գտել են, գիտեն, թե որքան դժվար է նաև հարմարվելն իրար համատեղ կյանքի սկզբնական շրջանում:
Ովքեր էլ կարողացել են հարմարվել, գիտեն, որ նույնիսկ երջանիկ, ներդաշնակ ու խաղաղ ընտանիքում չափազանց դժվար է տարիների ընթացքում պահպանել հետաքրքրությունն իրար նկատմամբ:Եվ ցավելու աստիճան դժվար է շարունակել ապրելն այնտեղ, ուր ոչ մի վառ կրակ չի մնացել…  Ապրել՝ իմանալով, որ դա է հենց քո  ամբողջ աշխարհը, այլ իրականություն չկա և չի լինելու:
Բայց անգամ այս դեպքում, ամենից դժվարը բաժանվելն է. գնալ արդեն քոնը դարձած աշխարհից՝  անգամ եթե այն լիովին խամրել է, իր լույսն ու ուրախությունն ամբողջովին քեզ համար կորցրել է:
Իսկ բաժանվելուց հետո դժվար է ամեն հանդիպումը… Դժվար է նաև հանդիպում չփնտրելը:
Այս ամենի դժվարությունն ու ցավը կատարյալ է ներկայացված այստեղ: Ամերիկյան այս մինի սերիալն իսկապես  հզոր ֆիլմ է  հասուն լսարանի համար:Այս ֆիլմը ոչ ռեժիսորի վառ երևակայության արդյունքն է, ոչ էլ անսպասելի վերաջաբանով ցնցող իրադարձությունների շարք․․․ Այն ուղղակի կյանքն է․ավելի բնական, քան կարելի է պատկերացնել, անկեղծ, լիովին «մերկ», առանց որևէ քողարկման, առանց ձևափոխման, առանց չափազանցության։ Եվ այն ինձ ծանոթ լավագույն դրամաներից մեկն է ամունական կյանքի մասին։
Համընդհանուր թեմաների վերաբերող այսպիսի ֆիլմերը ցույց են տալիս մեզ, որ մենք միայնակ չենք ո ՛չ մեր խնդիրների, ո ՛չ էլ մեր զգացողությունների ու ցանկությունների հետ։
Իսկ այդ զգացումը մեզ ուժ է տալիս և օգնում է այս համընդհուր խնդիրներին գտնել մեր, գուցե և ունիկալ լուծումը…
Ֆիլմը միանշանակ կարող եմ խորհուրդ տալ յուրաքանչյուրին, ով երբևէ որևէ կերպ առնչվել է ամուսնական կյանքի թեմային՝ իրականության մեջ կամ իր ցանկություններում, անցյալում կամ ներկայում։

Դիտել սերիալը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.