Ինքնավստահությունը վերագտնելու մասին

Ինքնավստահությունը երբեք չեն գտնում այնտեղ, որտեղ կորցրել են: Իսկ մենք հաճախ շարունակում ենք համառորեն փնտրել այն հենց այդ նույն տեղում՝ անվերջ պահպանելով ձախողված և մեր Ես-ը հափշտակած սիրային հարաբերությունները, ընկերական շրջապատը, աշխատանքը … Մենք մնում ենք այնտեղ, ուր մի բան այնպես չի գնացել, որպեսզի ուղղենք իրավիճակը, վերականգնենք կորցրածը, վերադարձնենք մեր վստահությունը, ինչից հետո նոր, միգուցե, առաջ գնանք:

Իսկ առաջ գնալու համար նախ հեռանալ է պետք: Եթե չի ստացվում հեռանալ ֆիզիկապես, գոնե՝ մտովի պետք է դա անել: Հեռանալ և մոտենալ ինքներս մեզ: Սկզբում փոքր քայլերով՝ հիշելով մեր առօրյա լավագույն սովորությունները, հետո մեծացնել քայլերը՝ վերագտնելով մեր արժեքները , իսկ հետո՝ ավելի մեծ և հստակ քայլերով գնալ դեպի մեր իրական նպատակները…

Սա է ճանապարհը:

Իսկ երբ տեղ հասնենք, կգա ուղղելու ժամանակը: Բայց ուղղելն արդեն հատուկ ջանքեր մեզանից չի պահանջի. այն կստացվի ինքստինքյան… Եվ այդ ժամանակ միայն մենք՝ արդեն ինքնավստահ, կայուն և վերականգնված, անկասկած, կկարողանանք որոշել՝ վերադառնա՞ լ արդյոք :

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.