Նիկոլայ Կոնոնով «Հեղինակ, մկրատ, թուղթ։ Ինչպես արագ գրել տպավորիչ տեքստեր։ 14 դաս»

Ու՞մ համար է այս գիրքը: Բոլոր նրանց, ում կյանքն այս կամ այն կերպ կապված է գրելու հետ:

Ինչպես նշում է հեղինակը, գիրքը թե ՛ գրողների, թե ՛ գիտնականների, թե ՛ խմբագիրների, թե ՛ քոփի ռայթերների, թե ՛ մենեջերների համար է… Այլ կերպ ասած՝ բոլոր նրանց, ովքեր բառերի միջոցով ազդեցություն են թողնում իրադարձությունների ընթացքի վրա:

Այս իմաստով գիրքն ասելիք ունի յուրաքանչյուրին:

Իհարկե, գրելն այն ունակությունը չէ, որ կարելի է պարզապես ձեռք բերել … Եվ, կարծում եմ,  չկա որևէ գիրք, որ հավակնում է և  կարող է  «գրողներ ստեղծել»: Այնուամենայնիվ, կան որոշակի գիտելիքներ և հմտություններ, որոնք գրողի համար իր սիրելի գործունեությունը դարձնում են ավելի հարմարավետ: Յուրաքանչյուր գրող իր փորձի ընթացքում բացահայտում է այդ հմտությունները:  Եվ իր փոքրիկ գաղտնիքներով կիսվելն այլ գրողների հետ իսկապես հրաշալի գործ է:

Այս գրքի հեղինակն, ով լրագրող, խմբագիր և գրող է, անդրադառնում է  գրելու ամենատարբեր ժանրերին՝ նամակ, հարցազրույց, հոդված, պատմվածք և այլն: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ընթերցող այս գրքում կգտնի մի քանի հուշում, որոնք հետագայում իր համար որոշակի իրավիճակներում օգտակար կլինեն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.