
Վերջերս ինչ-որ տեղ կարդացել եմ այս արտահայտությունը. «Ես չունեմ գումար հոգեբանի այցելելու համար: Այդ պատճառով դիտում եմ Վուդի Ալլենի ֆիլմերը»: Նրա ֆիլմերի ազդեցության մասին խոսելիս դժվար թե կարողանամ ավելի հարմար բառեր գտնել:
Ահա և Վուդի Ալլենի հին ֆիլմերից մեկը… Ֆիլմի թեման մարդն է՝ իր ներաշխարհով… խորը ներաշխարհով՝ դիրքորոշումներով, հետաքրքրություններով, մտորումներով աշխարհի ու կյանքի մասին: Այդ մարդը հենց ինքը Վուդի Ալլենն է: Ֆիլմը ներկայացնում է նրա սիրային հարաբերությունների պատմությունը՝ լի վերելքներով և վայրէջքներով : Եվ բերում է հավերժական մի հարցի. ինչպես վարվել այդ հարաբերությունների հետ:
Եվ այս պատմությունը, ինչպես միշտ, մեզ է ներկայացվում՝ համեմված հումորով, վերլուծություններով, դիպուկ արտահայտություններով:
Իսկ Ֆիլմը և՛ բարձրացնում է տրամադրությունը, և՛ խորհելու բազում առիթներ տալիս, և՛ որպես շքեղ արվեսի գործ՝ շոյում ամենազգայուն հոգիները: