
Իմ սիրելի ֆիլմերի աշխարհում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում իմաստալից , հետաքրքիր, «որևէ բան ասող» երկխոսություններով (գուցե և մենախոսություններով ) հագեցած ֆիլմերը: Այսպիսի ֆիլմերը կարելի է համեմատել գրքերի հետ, որոնք կարդում ես մատիտը ձեռքիդ, ընդգծում ես լավագույն հատվածները ու հետո վերադառնում, կարդում նորից… Տարիներ անց էլ բացում ես գիրքը, փնտրում քո ընդգծած տողերը և վերապրում այդ օրերի ստացած էմոցիաները… Այդպես էլ այս ֆիլմերն են. անգամ եթե բովանդակությունը մոռանաս, վառ արտահայտությունները կմնան հիշողությանդ մեջ միշտ:
Ցանկանու ՞մ եք այդպիսի մի հրաշալի ֆիլմ վայելել…
Ահա իմ փոքրիկ հավաքածուն.
Եվ եթե դուք էլ այս պահին մտաբերեցիք որևէ ֆիլմ, որում հնչած արտահայտությունները տպավորվել և հիշվել են, ուրախ կլինեմ, եթե մեկնաբանություններում կիսվեք այդ մասին…