
Տիեզերքի օրենքներից մեկն էլ ստացած գիտելիքներն ուրիշներին փոխանցելն է:
Իսկ օրենքներին ենթարկվելն ամենևին էլ մեր իրավունքը չէ: Դա մեր պարտականությունն է:
Ինչպես նշում է այս գրքում Ջոն Ստրելեքին «Եվ ո՞վ ես դու, որ դա չանես»:
Ճակատագրի բերումով մենք միշտ հայտնվում են այսպիսի տեղերում, որտեղ քաղելու դասեր ունենք: Եվ հենց ճակատագիրն էլ ուղղորդում է մեզ այնտեղ, ուր ուրիշներին է մեր փորձն ու գիտելիքն անհրաժեշտ:
Այսպես, գրքի հերոսը վերադառնում է առեղծվածային Սրճարանը, որում տարիներ առաջ անցկացրած մի քանի ժամերը հիմնովին փոխել են իր կյանքը: Բայց այս անգամ Ջոնն ուսուցչի, իր փորձը փոխանցողի դերում է: Իսկ Սրճարանի նոր այցելուն երիտասարդ կին է, ով հասարակության աչքերում հաջողակ և երջանիկ է, իսկ իր հոգու խորքում՝ չափազանց մոլորված:
Սրճարանում հերուսուհին, պատասխանելով առաջին հայացքից տարօրինակ թվացող 3 հարցերի, գտնում է կյանքի կարևորագույն խնդիրների լուծումները:
Մենք էլ նրա հետ միասին վերհիշում ենք գուցե մեզ քաջ հայտնի ճշմարտությունները, որոնք, քանի որ այս գիրքն էլ ճակատագրի բերումով հայտնվել է մեր ձեռքում, հավանաբար, թերի ենք կիրառում և կրկնելու կարիք ունենք:
Թեթև, պոզիտիվ, մոտիվացնող… ահա ամենահամապատասխան բառերն այս գրքի համար:
Հաճելի ընթերցանություն եմ մաղթում: