
Ամենածիծաղելին մրցակցությունն է արվեսի ոլորտում, այլ խոսքերով՝ ստեղծագործական տաղանդի հարցում: Եթե տաղանդը տրված է, այն օգտագործելն ի օգուտ աշխահին մեր պարտականությունն է, իսկ եթե չունենք տաղանդ , պարզապես չունենք:
Թեև այս հարցում մրցակցությունը լիովին անիմաստ է, կյանքում այն ամեն դեպքում հանդիպում է:
Այս ֆիլմն էլ հենց այդպիսի ծիծաղելի մրցակցության մասին է: Երևի դա է պատճառը, որ ֆիլմը կատակերգություն է համարվում․․․
Կատակում եմ)
Թեև ֆիլմը բնութագրող կայքերում այդպես է նշված, ես կասեի, որ ֆիլմը, լինելով թեթև, ամենևին էլ կատակերգություն չէ: Ավելի շուտ այն դրամա է մարդկային հարաբերությունների մասին:
Ֆիլմի հերոսները երկու ամուսնական զույգեր են, որոնք տարիների մտերիմ ընկերներ են: Հերոսուհիներից մեկի ստեղծագործական հաջողությունը բերում է հարաբերությունների լիարժեք խեղաթյուրման թե՛ զույգերի միջև, թե՛ զույգի ներսում:
Գրավիչ ֆրանսիական ֆիլմ, որը հրաշալիորեն արտացոլում է նախանձի դրսևորումն և կեղծ բարյացակամությունը անգամ ամենամտերիմ համարվող հարաբերություններում: