Ирвин Д. Ялом. Вглядываясь в солнце. Жизнь без страха смерти

Գրքի վերնագիրն արդեն իսկ սուր զգացողություններ է առաջացնում: Թեև մահն ամենաանխուսափելի երևույթն է յուրաքանչյուրի կյանքում, մենք ամենից շատ խուսափում ենք  բացահայտ խոսել և անգամ մտածել մահվան մասին:  Ուստի,  շատերի մոտ չի առաջանա որևէ ցանկություն կարդալու  այս գիրքը. «Ի՞նչ իմաստ ունի դիտարկել մահը, եթե կարելի այդ ծանրագույն թեման պարզապես շրջանցել առօրեայում»:

Իսկ  նրանք, ովքեր, այնուամենայնիվ, կորոշեն վերցնել իրենց ձեռքն այս գիրքը, կարծում եմ՝ չեն փոշմանի:

Գիրքը մեզ չի նետում մահվան մասին մռայլ մտքերի անելանելի հորձանուտը: Հակառակը՝ գիրքը նպատակ ունի օգնելու ընթերցողին գիտակցաբար մոտենալով մահվան թեմային՝ կյանքն ապրել առավել լիարժեք:

Անհիշելի ժամանակներից ի վեր մտածողները  խորհել  են այս թեմայով ու ժառանգել են մարդկությանը  փիլիսոփայական դրույթներ, որոնք օգնում են ապրել՝ չնայած մահված անփուսափելիությանը: Իրվին Յալոմն այս գրքում անդրադառնում է առավել հայտնի փիլիսոփաների գաղափարներին՝ կապված մահված հետ:

Այստեղ հոգեվերլուծաբանը նաև ներկայացնում է տարբեր մարդկանց պատմությունները կապված մահվան վախի վերապրման հետ:

Ի վերջո, հեղինակն  անկախ հոգեվերլուծաբան կամ գրող լինելուց, ներկայացնում է իր՝ որպես հասարակ մարդու  փորձը ապրելու  առանց մահվան վախի:

Գրքում  ներառված բազմաթիվ հանճարեղ մտքերն ամփոփելով՝  շեշտում եմ հետևյալը.

Մահից հետո մեզ հետ հեռանալու  է այն ամենն, ինչ մեզ են տվել , և մնալու է միայն այն, ինչը մենք ենք տվել այլ մարդկանց:  Մեզանից հետո ապրելու է ազդեցության ալիքը, որը մենք թողել ենք…  և  այդ ալիքը կարող է դեռ երկար ժամանակ  փոխանցվել մեկ մարդուց մյուսին:

Հիշելով այս իրողության մասին՝  մենք  նորից ու նորից խորապես զգում ենք կյանքի կարևորագույն արժեքը. կենտրոնանալ ոչ թե բարիքներ ձեռքբերելու և հավաքելու վրա, այլ ՝ կյանքի ընթացքում մեր արարքների, խոսքերի, գործերի վրա:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.