Մեթ Հեյգ «Կեսգիշերային գրադարան » 

Երբ կյանքում որևէ բան այնպես չի ընթանում, մարդկային սիրտը լցվում է զղջման զգացումով: «Ինչու՞ ամուսնացա այս մարդու հետ փոխանակ այն մեկին ընտրեի»,  «Ինչու՞  ընդունվեցի այս կամ այն ԲՈՒՀ-ը » , «Ինչու՞  համաձայնեցի այս աշխատանքային առաջարկությանն, իսկ այն մեկը մերժեցի »… Ահա այսպիսի մտքերը հանգիստ չեն տալիս մեզ:

Իրականում, զղջման երևույթն անհեթեթ է: Չէ որ մենք միայն մեր կայացրած ընտրության հետևանքները գիտենք… Իսկ այն ամենի հետևանքը, ինչը չենք ընտրել, կարող ենք զուտ ենթադրել: «Ի՞ նչ կլիներ, եթե… » հարցի պատասխանը մեզ երբեք ոչ ոք հստակ չի տա… Չնայած մենք դա գիտենք, բայց շարունակում ենք տալ այդ հարցն ինքներս մեզ, մտածել, վերլուծել, փորձել ստանալ պատասխաններ…

Գուցե հենց այսպիսի մտքերով ոգեշնչված ՝ գրքի հեղինակը ստեղծել է կեսգիշերային գրադարանը. վայր, որում գրքի հերոսուհին հայտնվում է կյանքի և մահված միջև գտնվող ժամանակահատվածում: Գրքերն այստեղ անսահման շատ են… Իսկ հիմնային գիրքը յուրաքանչյուրի համար զղջումների գիրքն է, որտեղ նշված են բոլոր այն որոշումներն ու ընտրությունները, որոնց համար մարդը զղջում է… Յուրաքանչյուր զղջմանը համարժեք կա մի գիրք, այն է՝ մարդու կյանքի պատմությունն այն դեպքում, եթե  կայացվեր ոչ թե կայացված, այլ մյուս որոշումը…

Հերոսուհուն տրվում է իր ընտրած գրքերից յուրաքանչյուրը…

Եվ այսպես նա հնարավորություն է ստանում իր «սխալ» որոշումներն ուղղելու կամ էլ գուցե ստուգելու, թե որքանով էին դրանք իսկապես սխալ:

Հետաքրքրությամբ ընթերցվող, թեթև և ամբողջությամբ կլանող գրքի միջոցով հեղինակը հիշեցնում է ընթերցողին կյանքի կարևորագույն արժեքների մասին, որոնք թեև ակնհայտ են թվում, բայց մոլորությամբ մեջ գտնվողը հաճախ չի էլ նայում դրանց ուղղությամբ: Հաճախ երջանկությունը մենք փորձում ենք կառուցել շատ բարդ բաղադրատոմսով, իսկ երբ ոչ մի բան չի ստացվում, ավելի ենք բարդացնում բաղադրատոմսը՝ մոռանալով ամենապարզ բաղադրիչի մասին, որն ամենաանհրաժեշտն է:

Գիրքը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.