«Տանելիքների և թողնելիքների» մասին

Տեղափոխվում եմ նոր տուն: Ամեն ինչ գրելու սովորությանս համաձայն ձեռքս եմ վերցնում գրառումների տետրը, որպեսզի գրեմ, թե ինչ եմ տանելու ինձ հետ: Ի սկզբանե տրամադրված եմ ճամպրուկներս ավելորդ իրերով չծանրաբեռնել. այն ամենն, ինչ ինձ այլևս պետք չէ, թողնելու եմ կամ տալու եմ նրան, ում պետք է:

Սկսում եմ մտածել ինձ անհրաժեշտ իրերի մասին, և միտքս լիովին այլ կողմ է շեղվում: Իսկ այն, ինչ գրում եմ, բոլորովին էլ իրերին չի վերաբերում:

Այսպես…

1. Վերցնում եմ ինձ հետ ամենաթանկ գիտելիքներն ու փորձը, որպեսզի պահպանեմ ու փոխանցեմ բոլոր նրանց, ում այն պետք է:

2. Վերցնում եմ այն գործունեությունը, որն իմ առաքելությունն եմ համարում.

• այն, ինչը ամենից մոտ է իմ հոգուն

• այն գործը, որի միջոցով առավելագույն օգուտն եմ տալիս մարդկությանը

• այն, ինչը պատրաստ եմ անել յուրաքանչյուր օր անգամ եթե դրա համար երբեք չվարձատրվեմ:

Իսկ այն գործերը, որոնք կատարել եմ ոչ միայն գումարի դիմաց, այլև՝ հանուն գումարի, սիրով զիջում եմ ուրիշներին:

3. Վերցնում եմ ինձ հետ իմ այն նպատակները, որոնք իմ զանգացմանն ու այլ մարդկանց բարօրությանն են ուղղված: Այդպիսի նպատակներն իրական երջանկության են բերում: Իսկ այն ցանկությունները, որոնց բավարարումից հետո միայն դատարկություն է մնում, թողնում եմ անցյալում:

4. Իսկ հարաբերությունները… Կյանքի վերանայման փուլերում հարաբերություններն իրենք են կարգավորվում: ՄԵՐՈՆՔ շարունակում են ճանապարհը մեզ հետ: Իսկ ուրիշները թեքվում են և գնում իրենց ուղով: Շնորհակալության զգացումով կատարած դերի համար ես նրանց սիրով բաց եմ թողնում:

Ահա իմ «տանելիքների և թողնելիքների» ցուցակի մի փոքր հատվածը…

Այս անգամ ես այն կազմեցի նոր տան առիթով, սակայն առիթն իրականում պարտադիր չէ… Իսկ եթե ամեն դեպքում առիթ ենք ուզում, գարունն ամենալավ առիթն է:

Աղջիկներ, թող այսօրվանից մեզանից յուրաքանչյուրի կյանքում գործի դրվի մեր «տանելիքների և թողնելիքների» լավագույն ցուցակը՝ անկախ այն բանից կունենանք ժամանակ այն գրելու, թե այն կա զուտ մեր մտքերում և սրտերում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.