
Սկսել ենք մեզ վա՞տ զգալ այնտեղ, ուր գտնվում ենք. մեր մարմնում, մեր տանը, մեր հարաբերություններում, մեր աշխատավայրում, ինքներս մեր մասին մեր մտքերում… «Վատ զգալու» ախտանիշը սովորաբար տագնապով ենք ընդունում… բայց արդյո՞ք սա իսկապես վատ ախտանիշ է: Ես կասեի՝ ճիշտ հակառակը: «Վատ զգալուց« սկսվում են բոլոր հրաշալի, անհավանական , հեքիաթային փոփոխությունները կյանքում: Հենց վատ զգալն է միակ ազդանշանը, որն ընկալում է մեր միտքը և տանում է մեզ դեպի վեր: «Ես ինձ վատ եմ զգում այս կամ այն տեղում» նշանակում է, որ այդ ոլորտում դեպի վեր տանող սանդուղքի առաջին աստիճանին ոտքս արդեն դրել եմ: Եվ որքան ավելի եմ վատ զգում, որքան ավելի ուժգին է ցավս, այնքան ոտքս ավելի ամուր է դրված, և այնքան ավելի է խոստումնալից է ճանապարհը իմ: Ուրախացնող է բոլոր վատ զգացողների վիճակը և մտահոգիչ թեթև անհարմարության մեջ, միջին վիճակում գտնվողներինը: Նրանց զգացողությունները հաճախ ոչ մի կողմ չեն տանում՝ ոչ մարում են, ոչ էլ՝ առաջ մղում: Ի վերջո, նրանք հարմարվում են, հետո ՝ փոքրանում, և որ ամենասարսափելին է , կորցնում են իրապես «վատ զգալու» ունակությունը: