
Երբեմն հաճելի է պարզապես նստել և նայել, թե ինչ է կատարվում քո կյանքում: Նայել, ինչպես հետաքրքիր ֆիլմ: Չէ՞ որ այդ ֆիլմի ռեժիսորը հենց դու ես… Իսկ սցենարը գրել ես քո նախկին մտքերով, որոշումներով, գործողություններով… Երբեմն՝ չգիտակցված, երբեմն՝ գիտակցելով: Թեև ֆիլմի ընթացքին այդ պահին գուցե չես կարող միջամտել, բայց անչափ կարևոր է «ճիշտ» նայելը, նայելը հեղինակի աչքերով՝ վերլուծելով, գնահատելով, հասկանալով, սխալներն ուղղելով… Նայել և հղկել ինքդ մեզ՝ որպես ռեժիսոր… Նայել և անցնել ավելի կատարյալ սցենարի մշակմանը: