
Ի ՞նչ է անում մարդն, ով ինչ-որ մի բան ուզում է. ուզում է հստակ, ողջ էությամբ, մտքով, հոգով, սրտով, ամեն մի բջիջով: Այդ մարդն իրեն չի խնայում, նա ոչինչ չի մոռանում, նրա ուշադրությունից ոչ մի բան չի վրիպում: Նա նաև զոհաբերում է…
Նա ձեռք է բերում ամենաճկուն միտքն ու հնարամիտ ուղեղը, եթե անգամ առօրեայում ամենաանջատվածն է :
Նա դառնում է ամենատես իր ցանկությանը տանող ճանապարհին, անգամ եթե մնացած բոլոր դեպքերում կույր է:
Եթե անգամ շատ է հոգնած, դառնում է ամենաեռանդունը:
Ամենաանհամբերն անգամ դրսևորում է մեծագույն ուժ և համբերություն…
Այդ մարդը գտնում է բոլոր «ոչ»-երն «այո» դարձնելու ձևը:
Իր ցանկությանը մոտենում է ոչ թե մեկ, այլ միանգամից բոլոր հնարավոր բազմաթիվ ուղղություններով…
Ցանկացած խոչընդոտ նրա համար ընդամենը դրա հաղթահարման ուղին գտնելու մարտահրավեր է…
Եթե անգամ միշտ մակերեսային է եղել, նա դառնում է իմաստուն:
Եվ ինչ –որ փուլում այդ մարդն իր ցանկությանը մասնակից է դարձնում Աստծուն… Եվ նա իր ցանկությանը հասնում է:
Այդպիսին է մարդն ով ուզում է… Իսկ մնացածը… Մնացածը չեն ուզում, մնացածը ընդամենը «դեմ չեն», ինչը կես քայլ է հեռու անտարբեր լինելուց