Կարևորագույն հարաբերությունները․․․

Երբ սիրելի մարդկանցից մեկի հետ հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, մենք մեզ շատ վատ ենք զգում: Աշխարհն, ասես, մռայլվում է, և ոչինչ չի ուրախացնում այնքան ժամանակ, մինչև մեզ համար կարևոր հարաբերությունները չկարգավորվեն: Նման իրավիճակներում մենք պարզ գիտակցում ենք մեր ընկճվածության պատճառը: Մենք պարզապես չենք կարող երջանիկ լինել, եթե կարևոր մարդկանցից որևէ մեկի հետ հարաբերություններում խնդիրներ կան: Սակայն չգիտես ինչու մենք կարծում ենք, որ կարող ենք շարունակել հանգիստ և լավ լինել, երբ խափանվում են կյանքի կարևորագույն հարաբերությունները՝ Աստծու հետ կամ մեր բարձրագույն Ես-ի հետ հարաբերությունները:

Պարզապես այս հարաբերություններում ճաքերն այնքան շոշափելի չեն, ինչպես այլ մարդկանց հետ հարաբերություններում, և մենք հաճախ դրանք միանգամից չենք նկատում: Իսկ հետևանքները նույնն են. մենք մեզ վատ ենք զգում, հիվանդանում ենք, գործերը լավ չեն ընթանում, միտքը սահմանափակվում է, ոգևորությունը մարում, լիարժեք չենք ապրում…

Պարզապես Աստծո հետ հարաբերություններում ինչ-որ բան այնպես չէ: Խափանվել է կապը մեր բարձրագույն Ես-ի հետ, մենք շեղվել ենք ճիշտ ուղուց, հեռվացել ենք մեր առաքելությունից… Այսպիսի վիճակը նշանակում է, որ պետք է սթափվել, կանգ առնել, հասկանալ, թե երբ և որտեղ ենք շեղվել, դիմել Աստծուն և Աստծու օրհնությամբ նորից վերագտնել մեզ…

Վերականգնենք կարևորագույն հարաբերությունները, և այդ դեպքում կվերականգնվի ամեն ինչ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.