Деймон Захариадис. Нет значит нет. Как перестать быть удобным и научиться говорить «нет» без угрызений совести.

Ոչ մեկի ականջին հաճելի չէ «ոչ» բառը: «Ոչ» ասելուց այս կամ այն չափով խուսափում է յուրաքանչյուրը: Պատճառն այն է, որ մենք, լինելով սոցիալական էակներ, իսկապես կարևորում ենք ուրիշների վերաբերմունքը մեր նկատմամբ և այլ մարդկանց հետ լավ հարաբերությունները:

Իսկ «ոչ»-ն ընկալում ենք որպես ակնհայտ սպառնալիք այդ վերաբերմունքին և հարաբերություններին: Սակայն իրականում միշտ, անկախ ամեն ինչից և բոլոր իրավիճակներում ասված «այո»-ն շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում հարաբերությունների պահպանման համար, քան անկեղծ և հիմնավոր «ոչ»-ը:

Հարցն այն է, ուր յուրաքանչյուր «այո»-ն, որն ասվում է մեր զգացած «ոչ»-ի փոխարեն մեր մեջ առաջացնում է բացասական զգացողություններ: Իսկ այդ զգացողությունները կուտակվելով ստեղծում են նեգատիվ էներգիա, որը վաղ թե ուշ խափանում է ի վնաս մեզ ասված «այո»-ների հիման վրա կառուցված հարաբերությունները:

Մյուս կողմից էլ, երբ մենք մշտապես համաձայնում ենք տարբեր առաջարկներին և խնդրանքներին մենք վատնում ենք այս ու այն ուղղությամբ մեր էներգիան և ժամանակը՝ այդպես շեղվելով մեր իրական ուղուց, մեր առաքելությունից, մեր կարևորագույն Անելիքից:

Նշանակում է՝ լիարժեք կյանքի համար յուրաքանչյուրս պետք ունակ լինենք ասել «ոչ», երբ դա անհրաժեշտ է:

Հեշտությամբ ընթերցվող, պարզ լեզվով գրված այս փոքրածավալ գրքում հեղինակը գրում է «ոչ» ասելուց խուսափելու հոգեբանական պատճառների և «ոչ» ասել կարողանալու կարևորության մասին: Նա նաև տալիս է լուծումներ՝ ներկայացնելով, թե ինչպես «ոչ» ասել «ճիշտ»՝ չվնասելով ոչ մեզ, ոչ էլ դիմացինին: Իսկ ես յուրաքանչյուրին առաջարկում եմ տրամադրել ընդամենը մի քանի ժամ և կարդալ այդ գիրքը, քանի որ թեման իսկապես ունիվերսալ է. «ոչ» ասելու և լսելու անհրաժեշտությունից լիարժեք որևէ մեկը չի կարող խուսափել: Ուստի, «ոչ»-ը ճիշտ մատուցելու և ճիշտ ընկալելու կարողությունը կբարելավվի յուրաքանչյուրի կյանքն ու հարաբերությունները:

Գիրքը

Մեջբերումներ գրքից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.