Միլան Կունդերա «Հրաժեշտի վալսը» 

Միլան Կունդերան չափազանց լավ է ճանաչում Մարդուն: Իսկ այս գրքի հերոսներին նա ներկայացրել է խոշորացույցով՝ առավելապես շեշտադրելով բացասական կողմերը: Այդ է պատճառը, որ նրանք չեն առաջացնում ոչ ընթերցողի համակրանքը, ոչ էլ՝ ապրումակցելու ցանկություն:
Տպավորիչ չէ նաև գրքի սյուժեն՝ չկան ոչ բեկումնային իրադարձություններ, ոչ անսպասելի շրջադարձներ, ոչ էլ՝ իրական լարվածություն: Հնարավոր է անգամ, որ գիրքն ընթերցելուց հետո կարճ ժամանակ անց դժվար լինի վերարտադրել գրքում ներկայացված պատմությունը:
Բայց այս ամենով հանդերձ չհիշել Կունդերային և չդասել իմ սիրելի գրողների շարքին ինձ համար անհնար է:
Մանրամասն չհիշելով գրողի ստեղծագործությունների սյուժեները՝ նրա տեքստերն իմ մեջ տպավորվել են ընդմիշտ… Տեքստեր, որոնք ասես միշտ հնչել են իմ ներսում, գաղափարներ, որոնք ակնհայտ են, սակայն երևէ չեն արտահայտվել հենց այդպես, ինչպես կան, պարզ, բացահայտ…
Եվ հաճախ առհասարակ ընթերցանությունը՝ որպես մեծագույն հաճույք, ես հիշում ու վերապրում եմ հենց Կունդերայի գրքերում իմ հանդիպած արտահայտությունները վերարտադրելու միջոցով:
Այս գիրքը ևս մի չքնաղ տեքստ է, որից չես ուզում կտրվել… և հենց այդ տեքսից որոշակի հատվածներ ես ներկայացրել եմ նախորդ գրառման մեջ:

Խուրհուրդ եմ տալիս միանշանակ կարդալ գիրքը՝ վայելելով ընթերցանության աներևակայելի բավականությունը, որը կշարունակվի Կունդերայի հետագա գրքերի միջոցով:

Գիրքը

Մեջբերումներ գրքից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.