Би Джей Фогг. Нанопривычки. Маленькие шаги, которые приведут к большим переменам.

Մեր սովորությունները պարզապես առօրեայում կրկնվող գործողություններ չեն: Դրանք մեր էության, աշխարհայացքի, մեր կարևորագույն արժեքների դրսևորումներն են փոքր և մեծ գործերի ձևով:
Այսպես, եթե որևէ մեկի համար բարիք գործելն անվերապահ արժեք է, նրա համար շատ հեշտ կլինի ձևավորել սովորություն իր յուրաքանչյուր ամսվա աշխատավարձի 10 %-ը նվիրաբերել կարիքավորներին:
Կամ էլ օրինակ՝ եթե մենք չենք համարում առողջ ապրելակերպն արժեք, մեզ համար շատ դժվար կլինի թողնել ծխելը, խմելը, չափից ավել ուտելը:
Այս առումով , կարծում եմ, որ լավ սովորությունների ձեռքբերումն ու վատերից հրաժարվելը առանձին, ամեն ինչից կտրված գործողություններ չեն: Դրանք մեր «Ես»-ի, մեր էության ձևավորման կամ փոփոխման վերջնական, առարկայական փուլն են:
Այնուամենայնիվ, երբ հասնում ենք մեր արժեքները առօրյա սովորությունների միջոցով կյանքի կոչելու կարևորագույն փուլին, մեզ անհրաժեշտ է պրակտիկ օգնություն, այլ խոսքերով՝ խորհուրդներ, թե ինչպես հեշտացնել մեր գործը :
Այս գիրքը հրաշալի հայտնագործություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են փոփոխել իրենց առօրյա սովորությունները:
Հեղինակը մեզ զինում է մի ունիվերսալ բանաձևով, որի օգնությամբ կարող ենք թե հաղթահարել վատ սովորությունները, թե ձեռք բերել նոր, լավ սովորություններ: Այդ պարզ և իրատեսական բանաձևը կարող ենք ադապտացնել մեր յուրաքանչյուր նպատակի և իրագործել այն հեշտությամբ, առանց գերբնական ջանքեր գործադրելու:
Գիրքը հագեցած է բազմաթիվ օրինակներով: Առաջին հայացքից այն կարող է երկար թվալ և կրկնվող մտքերով լի, սակայն թեմայի այդ եղանակով ներկայացումը նպաստում է ավելի լավ յուրացնելուն գրքի հիմնական գաղափարները և ընթացքում տալիս է այն հարցերի պատասխանները, որոնք հնարավոր է ծագեին ընթերցանությայն սկզբում:
Ամենակարևորը՝ գիրքը հոյակապ մոտիվացնում է և օգնում է այլ հայացքով նայել մեր «նախկին ձախողումներին» և վստահոերն փորձել նորից՝ արդեն նոր գիտելիքներով և նոր մոտեցմամբ:

Գիրքը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.