Միլան Կունդերա «Ծիծաղի և մոռացության գիրք»

Վայելում եմ կյանքը՝ շարունակելով կարդալ Կունդերայի ստեղծագործությունները։
Այս գիրքը բաղկացած է մի քանի տարբեր պատմություններից։ Ժամանակաշրջանի պատմանական իրադարձությունները Կունդերան համադրում է իր հերոսների անձնական պատմությունների և անհատական ապրումների հետ․․․
Ինչպես միշտ, Կունդերան մեզ զարմացնում է ․․․ Զարմացնում է իռացիոնալ թվացող մարդկային պատմություններով, անհատական, խորը, յուրահատուկ ապրումներով , իր հերոսների կյանքում կենտրոնական տեղ զբաղեցնող այնպիսի արժեքներով, որոնց մասին որևէ մեկին չես պատմի, հասկացում և ըմբռնում չես ակնկալի․․․
Նրա պատմությունները մեզ մեծ թվացող «օբյեկտիվորեն փոքր» բաների մասին են, մարդկային չափազանց անհեթեթ, բայց իրական մտածողության, արարքների, մոտիվների մասին․․.
Որքան էլ առաջին հայացքից անհավանական թվան, նրա բոլոր պատմություններն իրական են և հենց մեր մասին։
Թեև գրքում ներկայացված են մի քանի տարբեր պատմություններ, գիրքն ընդհանուր առմամբ մեկ շնչով է կարդացվում և էմոցիոնալ առումով մի պատմությունից մյուսին անցումն աննկատ է։
Ելնելով գրքի անվանումից՝ Կունդերան շեշտադրում է իր պատմություններում ծիծաղի ու մոռացության զգացողությունը ․․ Ես կասեի այստեղ պարզապես միախառված են մարդկային հնարավոր էմոցիաները և խորությամբ ներկայացված, ինչպես և Կունդերայի մնացած ստեղծագործություններում , որ կարդում ես ու չես ուզում կանգ առնել․․․

Գիրքը

Մեջբերումներ գրքից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.