Ричард Темплар. Правила любви.

Հարաբերություններն այլ մարդու հետ երկու արդեն իսկ ձևավորված «Ես»-երի անցումն է դեպի գոյության նոր ձև՝ դեպի «Մենք» ։ Եվ չափազանց կարևոր է այդ անցմանը գրագետ մոտենալ․ այնպես, որ նոր հարաբերություններն «ապրող» լինեն և միևնույն ժամանակ չոչնչացնեն արդեն իսկ գոյություն ունեցող «Ես»-երը։
Դժվար թե այս ամենն արդյունավետ ստացվի, եթե մենք հարաբերությունների կառուցումը թողնենք ինքնահոսի և առաջնորդվենք բացառապես էմոցիաներով։
Ընդ որում, կարևոր է գիտակցված մոտեցումը հարաբերությունների կառուցման յուրաքանչյուր փուլում՝ թե սկզբում, երբ ուղղակի ընտրում ենք նրան, ում հետ պատրաստ ենք կառուցել մեր «Մենք»-ը, թե հարաբերությունների ողջ ընթացքում և թե այն դեպքում, եթե սպիտված ենք ընդունել, որ մեր կառուցած «Մենք»-ն այլևս մեզ երջանկություն չի պարգևում և պետք է այն քանդել առանց վնասելու որևէ մեկին։
Ինչպե՞ս դա անել։ Հեղինակն այս հարցին պատասխանում է տպավորիչ օրինակների միջոցով պատմելով հարաբերությունների կառուցման 100 կանոնների մասին։
Ինձ համար այս գիրքն իհարկե «գաղտնիքներ բացահայտողներից» չէր։ Այնուամենայնիվ, գիրքն այն կարևորի մասին է, որ արժե ժամանակ առ ժամանակ վերհիշել թեկուզ այսպիսի պարզ տեքստերի և այլ մարդկանց օրինակների միջոցով։
Նորից անցնել ամենակարևորի միջով՝ նորից գնահատել , ամրապնդել կամ մի փոքր փոխել կատարած եզրակացությունները, նորից ուրվագծել որոշակի սկզբունքներ, ևս մեկ անգամ վերհիշել ստացված և առավելևս ձախողված հարաբերությունները․․․ Ահա այն, ինչ տվեց ինձ այս օրերի ընթերցանությունը։

Գիրքը

Մեջբերումներ գրքից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.