Ստեֆան Ցվայգ «Խոստում»

Որպես հոգևոր սննդի անփոխարինելի աղբյուր՝ ժամանակ առ ժամանակ ես կարիք եմ զգում վայելել դասականների ստեղծագործությունները։ Այս անգամ ընտրեցի իմ սիրելի Ցվեյգի այս փոքրիկ պատմվածքը, որն ամբողջությամբ սիրողի հոգու նկարագրությունն է։
Ինչպես է արձագանքում հոգին, երբ սերը դեռևս չգիտակցված, կամացուկ կերպով փորձում է ներթափանցել մարդու աշխարհը, և ինչպես է ըմբոշխնում մարդն այն երանելի պահը, երբ սերն իր փոխադարձության առաջին նշաններն է ցույց տալիս։
Ինչպես է տանում հոգին Սիրելիից բաժան օրերը․․․ Օրեր, որոնք ոչ մի այլ բան, քան սպասումը չեն պարունակում։ Իսկ այդ սպասումն աշխարհում ամենաերկարն է թվում։
Եվ ինչպես է դիմադրում հոգին արդեն նահանջող սիրուն, ինչպես է փորձում բռնել և պահել փախչող զգացմունքին։
Ինչպես է այն դատարկվում, երբ սիրելիի կողքին զգալու փոխարեն միայն հիշելն է ստացվում․․․
Ինչպես աշխարհի գեղեցկագույն տեսարաններն են հավերժ հասանելի դառնում նկարիչների ձեռքով, այնպես էլ հանճարեղ գրողներն անմահացնում են ամենագեղեցիկ ու խոր զգացմունքները՝ ստեղծելով տեքստեր, որոնց մեկ էջն անգամ այնպես է լցնում մարդկային էությունը, այնպես է շոյում հոգու ամենանուրբ լարերը․․․

Հեղինակի գրքերը

Մեջբերումներ գրքից

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.