Мэтьюз Эндрю. Живи легко!

Յուրաքանչյուրին, ով երբևէ ուսանող է եղել, ծանոթ է կյանքը հեշտացնելու առնվազն մեկ միջոց՝ դասերը սովորել ընթացքում, քիչ-քիչ, որպեսզի քննական շրջանում չկանգնել մեծ ծավալով նյութը միանգամից յուրացնելու բարդ խնդրի առաջ:

Այդպես էլ կյանքում է ընդհանուր առմամբ: Կյանքը ևս մեծ դասընթաց է: Եվ մենք ենք ընտրում, թե ինչպես սովորել մեզ հասանելիք դասերը. ընթացքու՞մ՝ ուշադիր լինելով տիրեզերքից մեզ ուղղված ակնարկներին և ըստ այդմ փոխելով մեր ուղին, թե՞ թողնել վերջում՝ այն ժամանակ, երբ կյանքը կմատուցի իր դասերն ամենակոշտ մեթոդներով:

Այս փոխաբերությունն առաջինն էր, ինչ մտքից եկավ, երբ կարդացի գրքի վերնագիրը, և, իհարկե, հեղինակի մտորումները համահունչ են այս մոտեցմանը: Գիրքն ամբողջությամբ տիեզերական օրինաչափությունների, այլ խոսքերով՝ կյանքի կանոնների մասին է, որոնց տիրապետելու դեպքում զգալիորեն ավելի հեշտ ես կողմնորոշվում կյանքի յուրաքանչյուր ոլորտում: Այդ ժամանակ գիտես, թե ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում, երբ շարունակել ուղին, երբ թեքվել դեպի այլ կողմ, որ հարցերի վրա կենտրոնանալ, որոնց վրա՝ ոչ, ինչպես բաշխել էներգիան և ժամանակը ավելորդ վատնումներից խուսափելու համար, մի խոսքով՝ ինչպես ապրել հեշտ:

Գրքի ընթերցանությունն ինձ հիշեցնում էր այն հաճելի զգացողությունը, երբ զրուցում ես մեկի հետ, և նա, ասես, շարունակում է քո միտքը, հետո դու նրանը և այդպես շարունակ…

Այսպես, առաջինից մինչև վերջին էջը գրքում չի եղել որևէ միտք, որ ներքին անհարմարություն, զարմանք կամ որևէ այլ կտրուկ զգացողություն առաջացնի: Թեթև, պարզ, ընկերական ոճով կարևորի մասին… Վստահորեն առաջարկում եմ գիրքը յուրաքանչյուրին:

Գիրքը

Մեջբերումներ գրքից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.