Շնորհավոր Նոր Տարի

Ամանորյա ամբողջ թոհուբոհի մեջ կարևորագույն մի արարողություն կա՝ պատրաստել ներաշխարհը տարեմուտին:

Արտաքին ամեն բան կարգավորելուց զատ մի պահ մնալ ինքդ քեզ հետ և լսել միայն քեզ՝ իմաստավորելով անցածը, խորապես զգալով ներկան և լսելով քո իրական ուղերձը ապագային:

Այս հրաշալի պահն ինձ մոտ անցնում է գրելով: Իսկ հաջորդ տարի վերցնում եմ ձեռքս նախորդ տարվա գրառումը, որին տարվա ընթացքում գրեթե հայացքս չեմ գցել ու հասկանում եմ, որ այն բոլոր ցանկությունները, որ գրել եմ, տարվա ընթացքում եղել են… Եղել են այնպես, ինչպես ես երբևէ չէի պատկերացնի, այնպես, ինչպես ինքս հորինել երևի չէի կարողանա…

Եվ եթե երջանիկ եմ, նշանակում է՝ ստացվել է: Նշանակում է կարողացել եմ ցանկություններս գրելիս՝ ինքս ինձ լսել և կարողացել եմ տիեզերին համահունչ անցնել տարին:

Շնորհակալության զգացումով այն բոլոր բարիքների համար, ինչ պարգևել է ինձ ընթացիկ տարին, սկսում եմ գրել այն ամենն, ինչ ցանկանում եմ գալիքի համար…

Եվ ահա գրելու ընթացքում, գրելուն զուգահեռ և գրելու շնորհիվ իմ առջև բացվում է այն, ինչի համար ամենից առավել եմ Շնորհակալ:

Շնորհակալ եմ, որ իմ նոր ցանկությունները ավելի մոտ են կարևորագույն արժեքներին, շնորհակալ եմ, որ ավելի եմ հմտացել առաջնայինը երկրորդայինից տարբերելու կարևոր գործում, շնորհակալ եմ նպատակներիս առավել խոր հիմնավորվածության և գիտակցվածության համար, շնորհակալ եմ ցանկություններիս առավել իրական, մաքուր մոտիվների համար…

Շնորհակալ եմ, որ ստացվել է կատարել յուրաքանչյուրիս բարձրագույն դերը՝ մարդկային զարգացման անվերջանալի ճանապարհով մեկ տարվա ընթացքում մի քանի քայլ էլ առաջ գնալ:

Սիրելիներս, բոլորիդ ցանկանում եմ գիտակցված նպատակներով տարեսկիզբ և հրաշալի տարի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.