
Մեր մարմինը մեր հոգու տունն է: Այն տաճար է, որի մասին հոգ տալը յուրաքանչյուրիս սուրբ պարտականությունն է: Իսկ ինչպես լավագույնս կատարել այդ պարտականությունը, օգնում է հասկանալ այս գիրքը:
Բժիշկ, հոգոթերապևտ, գրող Սինելնիկովը ապացուցում է, որ մեր մարմինը արտացոլում է մեր մտքերը, զգացողությունները, խոսքերը, այլ խոսքերով՝ այն ամենն, ինչ անում, ասում և զգում ենք… Ցանկացած հիվանդություն և ֆիզիկական խնդիր, որ ունենք կյանքում, ինքներս ենք ստեղծել նախևառաջ մեր մտքերով և մեր մտքերով էլ կարող ենք վերացնել այն:
Ստացվում է՝ մեր դերը շատ ավելի մեծ է մեր առողջությունը և առհասարակ կյանքը կառավարելու հարցում, քան շատերիս կարող է թվալ:
Գիրքը նրանց համար է, ովքեր որոշում են գիտակցված ապրել՝ ընտրելով սեփական մտքերը, կառավարելով էմոցիաները և դրանով իսկ նպաստելով առողջությանը և հաջողությանը լայն իմաստով:
Այստեղ հեղինակը պատկերավոր կերպով ներկայացնում է իր մոտեցումը, բացատրում է բազմաթիվ հիվանդությունների ծագման իրական, խորքային պատճառները, նկարագրում է, թե ինչպես է մեր մարմինն արձագանքում մեր այս կամ այն էմոցիային, խոսքին, մտքին և տալիս է հզոր գործիքակազմ՝ վարժություններ և տեխնիկաներ, որոնց օգնությամբ կարող ենք հաղթահարել և կանխարգելել ամենատարբեր ֆիզիկական խնդիրները:
Դրական էներգիայով լցվող և ուժ հաղորդող այս իմաստուն գիրքը փոխել է իմ մի քանի մտերիմ մարդկանց աշխարհընկալումն ու կյանքը: Ինքս առաջնորդվում եմ այս մոտեցմամբ:
Եվ այժմ որոշեցի վերընթերցել այն և սիրով ներկայացնել բոլորին: