Рами Блект․ Три энергии. Забытые каноны здоровья и гармонии

Լավի ու վատի մասին յուրաքանչյուրս ի սկզբանե ունենք մեր պատկերացումները, ըստ այդմ՝ որոշ մտքեր, գործողություններ, սովորություններ, զգացողություններ, մարդկանց փորձում ենք դուրս մղել մեր կյանքից, իսկ որոշներն՝ ավելացնել: Իսկ նրանց, ովքեր ինչ-որ կերպ առնչվել են հոգևոր գիտելիքին, ծանոթ է առօրյա  «լավ» ու «վատ» հասկացությունների համարժեք՝ երեք գունաների երևույթը՝ տամաս, ռաջաս և սատվա:

Տամասը ցածրագույն էներգիան է՝ քայքայումը, անգործությունն ու կործանումը, ռաջասը՝ կրքի, ակտիվության և նյութական ձգտումների էրերգիան է, իսկ սատվան բարձրագույն էներգիան է՝ ներդաշնակությունը, հանդարտությունը, ներքին խաղաղությունը:

Ուզենք, թե՝ ոչ, մեր յուրաքանչյուր միտք, խոսք կամ արարք պատկանում է այս կամ այն գունային  և համապատասխան ազդեցությունն է ունենում մեր կյանքի վրա:

Ռամի Բլետկի այս գրքում հանգամանալից ներկայացվում են 3 գունաների դրսևորումները կյանքի բոլոր ոլորտներում՝ սնունդ, օրվա ռեժիմ, հարաբերություններ և այլն: Հեղինակը շատ պարզ, հստակ լուծումներ է տալիս, թե ինչպես կարող ենք բարձրացնել այս էներգիաները մեր կյանքում և բարելավվել մեր առողջությունը, բերել մեր կյանք հաջողություն և ներդաշնակություն:

Այս գիրքը կառաջարկեմ կարդալ՝ ձեռքում ունենալով գրառումների տետր և գրի առնելով այն խորհուրդները, որոնց իրատեսական եք համարում հետևել հենց դուք: Իսկ խորհուրդները, սկսվում են ամենապարզունակներից (լոգանք ընդունելու, սնվելու, քնելու նախընտրելի ժամեր և այլն) ու կարող են մեծ փոփոխություններ բերել յուրաքանչյուրի կյանք:

Եվ այս դեպքում այս գիրքը  միանշանակ կդասվի այն գրքերի շարքին, որոնք կարող են փոխել ընթերցողի կյանքն անմիջապես, հենց կարդալու ընթացքում:

Բարի ընթերցանություն:

Գիրքը

Մեջբերումներ գրքից

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.