
Լսելու ունակությունը չափազանց կարևոր է… Չէ՞ որ տիեզերքն ամեն պահի խոսում է մեզ հետ՝ մարդկանց, բնության երևույթների, ամենատարբեր ձայների միջոցով: Եվ միայն լսել կարողանալու դեպքում ՝մենք կարող ենք տիեզերքին համահունչ ապրել:
Այս գիրքը լսելու արվեսի մասին է, իսկ ավելի լայն իմաստով՝ ներդաշնակ հարաբերություններ ստեղծելու և պահպանելու մասին, նախևառաջ՝ ինքներս մեզ հետ, ապա՝ այլ մարդկանց:
Ասել, որ գիրքը լի է իմաստուն մտքերով, այն չի լինի… Այս գիրքն ինքնին իմաստություն է:
Գիրքն, իհարկե, փոխանցում է բազմաթիվ պրակտիկ հմտություններ, որոնք կօգնեն իսկապես կարողանալ լսել և կառուցել խոսքը, արդյունավետ հարաբերություններ ստեղծել կյանքի բոլոր ոլորտներում՝ անձնական, աշխատանքային, ընկերական…
Սակայն… առաջին հերթին՝ հեղինակը զինում է մեզ այդ ամենի հիմքում ընկած հոգևոր գիտելիքով, օգնում է կյանքին նայել հոգևոր օրենքների տեսանկյունից և հասկանալով Իմաստը՝ ապրել և հաղորդակցվել տիեզերքի յուրաքանչյուր տարրի հետ գիտակցված:
Այստեղ արժեքավոր գիտելիք է փոխանցվում յուրաքանչյուր արտահայտությամբ, դրվագով, օրինակով… իսկ ընթերցողին մնում է միայն վերցնել այն և իրենը դարձնել:
Շնորհակալություն հեղինակին այս հարստությունը մեզ հասանելի դարձնելու համար: