Անտուան Դը Սենտ Էքզյուպերի «Մարդկանց երկիր»․ մեջբերումներ գրքից

📙Կան նաև մարդիկ, որ հայտնվելով տարատեսակ արհեստների ծուղակում՝ հասու չեն առաջամարտիկի, գիտնականի կամ հոգևոր կյանքի խնդություններին։ Մի պահ կարող է թվալ, թե մարդուն մեծացնել ընդամենը նշանակում է հագցնել, կերակրել վերջինիս, բավարարել նրա պահանջները։ Եվ այդպես՝ մարդուն հետզհետե Կուրտըլինի մանր քաղքենի, գավառական նշանակության քաղաքական դեմք կամ էլ տեխնիկայի մասնագետ են սարքում, որի սիրտը գոց է ներքին կյանքի առջև։ Նույնիսկ եթե լավ կրթություն են ապահովում նրա համար, միևնույն է, չեն օգնում զարգանալ։ Նա, ով կարծում է, թե զարգացած լինելն ինչ-ինչ բանաձևեր հիշելն է, թյուր պատկերացում ունի դրա մասին։ Բարձրագույն դպրոցի ապաշնորհ սանն անգամ ավելին գիտի բնության և նրա օրենքների մասին, քան Դեկարտն ու Պասկալը։ Բայց արդյոք ընդունակ է մտքի նույն թռիչքին։

📕Բայց գալիս է մի օր, երբ կինն է զարթնում դեռատի օրիորդի մեջ։ Նա երազում է ինչ֊որ մեկին վերջապես արժանացնել տասնինը գնահատականին։ Այդ տասնինը ծանրանում է նրա սրտի վրա։ Այդ ժամանակ հայտնվում է մի հիմար։ Առաջին անգամ աղջկա այնքան սուր աչքերը խաբում են իրեն և անծանոթի դեմ– քը զարդարում գեղեցիկ գույներով։ Երբ այդ հիմարը սկսում է բանաստեղծություններ արտասանել, նրան բանաստեղծի տեղ են դնում։ Կարծում են, թե վերջինս հասկանում է փոսերով մանրահատակի կախարդանքը, սիրում է մանգոատ– ներին։ Կարծում են, թե նրա ինքնասիրությունը շոյվում է իժերի վստահությունից, որ գալարվում է սեղանի տակ ոտքերի մոտ։ Նրան են ընծայում իրենց սիրտը, որ կուսական անտառ է, նրան, որ միայն մշակված զբոսայգիներ է սիրում։ Եվ հիմարը տիրանում է արքայ ադստերը ու տանում նրան ստրկության։

📗Գուցե մարդկանց միավորելու մեջ է ցանկացած արհեստի մեծությունը, մեզ տրված միակ ճշմարիտ շքեղությունը մարդկային հարաբերությունների շքեղությունն է։ Աշխատելով բացառապես հանուն նյութական բարիքների՝ մենք մեր ձեռքով սեփական զնդանն ենք կառուցում։ Մեկուսանում ենք մենության մեջ՝ հետներս վերցրած մեր մոխրացող մանրադրամը, որով չենք կարող գնել ոչ մի բան, հանուն որի արժե ապրել։ Եթե հիշողությանս խորքերում սկսեմ այնպիսի հուշեր փնտրել, որ տևական հետք են թողել, եթե ի մի բերեմ այն ժամերը, որ կարևոր են եղել իմ կյանքում, անկասկած միտս կգան այն պահերը, որ ոչ մի կարողությամբ չես գնի

📙Մարդ լինել նշանակում է պատասխանատու լինել։ Նշանակում է քեզ անհարմար զգալ, երբ բախվում ես աղքատությանը, նույնիսկ այն դեպքում, երբ թվում է՝ քեզնից ոչինչ կախված չէ։ Հպարտանալ ընկերներիդ տարած հաղթանակով։ Ու ամեն անգամ քո քարը դնելիս զգալ, որ նպաստել ես աշխարհի կառուցմանը։

📕Իսկապես, երբեք ոչ մի բան չի կարող փոխարինել հեռացած ընկերոջը։ Հին ընկերը մի բան է, որ հնարավոր չէ հորինել։ Աշխարհում ոչ մի բան չի հավասարվի համատեղ հուշերին, միասին անցկացրած դժվարին ժամերին, գժտություններին, հաշտեցումներին, հոգու պոռթկումներին։ Այդ ընկերությունները ոչ մի կերպ չես կարող վերստեղծել։ Երբ կաղնի ես տնկում, ապարդյուն է հուսալ, որ շուտով կկարո–/ ղանաս պատսպարվել նրա սաղարթի ստվերում։ Այդպես է կառուցված կյանքը։ Նախ հարստանում ենք, տարիներ շարունակ տնկում, բայց գալիս են տարիներ, երբ կյանքը ոչնչացնում է մեր ողջ աշխատանքը, տապալում է մեր տնկած ծառերը։ Մեր ընկերները հերթով զրկում են մեզ իրենց սաղարթախիտ հովանուց։ Եվ այդուհետ կորստյան ցավին ծերության թաքուն ափսոսանքն է միախառնվում։

Գիրքը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.