
Անկասկած, յուրաքանչյուր ընթերցասերի սրտում գիրքն արդեն իսկ արձագանք կգտնի, եթե պարզապես ասենք, որ այն ևս մեկ ստեղծագործություն է՝ գրված «Փոքրիկ Իշխան»-ի հեղինակի կողմից, մի քիչ էլ զրույց Փոքրիկ Իշխանի ոգով՝ նույնքան գեղեցիկ, նույնքան խորը, նույնքան պարզ, նույնքան ճշմարիտ, նույնքան երգեցիկ…
Գուցե շատերի համար այսքանը բավական լինի, բայցևայնպես ես մի քանի խոսք էլ կգրեմ:
Ինչպես գիտենք Էկզյուպերին օդաչու է, և իր ներաշխարհի խորությունից ու հոգու բարձրությունից նա նայում է օգաչուի՝ արկածներով ու վտանգներով լի, բայց և ուրիշների համար անհասանելի, անսահման գեղեցիկ հորիզոններ բացահայտող կյանքին:
Եվ այդ կյանքը այս գրքի միջոցով, որը նման է կամ գուցե և հանդիսանում է էջեր հեղինակի օրագրից , ներկայացվում է մեզ՝ Էքզյուպերիի աչքերով, նրա արժեքներով և զգացողություններով, նրա՝ հոգուն նրբորեն դիպչող խոսքերով…