Корней Чуковский. «Высокое искусство. Принципы художественного перевода»

Թարգմանության շնորհիվ գեղարվեստական գրականության լավագույն ստեղծագործությունները շրջագայում են աշխարհով մեկ և գրավում բազմաթիվ սրտեր։ Սա ենթադրում է գրականությամբ զբաղվողների և առհասարակ բոլոր ընթերցողների կողմից խոնարհում թարգմանիչների առջև, իսկ թարգմանությամբ զբաղվողների կողմից մոտեցում իրենց գործին մեծագույն նվիրվածությամբ, մեծագույն պատասխանատվությամբ, մեծագույն զգուշությամբ․․․ Չէ՞ որ աշխարհի մեծերին աշխարհով մեկ ճանաչում են հենց նրանց միջոցով։

Այս գիտակցումով Կոռնեյ Չուկովսկին մի մեծ աշխատություն է նվիրել գեղարվեստական թարգմանության բարձր արվեստին։

Ո՞վ է գեղարվեստական թարգմանիչը, ո՞րն է նրա առաքելությունը, ի՞նչ սկզբունքներով նա պետք է առաջնորդվի․․․ Ինչպիսի՞ն պետք է լինի հաջողված թարգմանությունը, ինչպե՞ս կարող է թարգմանիչը այլալեզու հեղինակի ստեղծագործությունը փոխանցել իր հայրենակիցներին պահպանելով կարևորը՝ հեղինակի ոգին, շունչը, ստեղծագործության տրամադրությունը, ռիթմն ու տոնայնությունը։

Գրքում ներկայացված են թարգմանության հիմնական սկբունքները հին ժամանակներից ի վեր, գեղարվեստական գրականության «լավ» և «վատ» թարգմանությունների բազմաթիվ օրինակներ․․․

Հեղինակն անդրադառնալով թարգմանության վերաբերյալ կարևորագույն հարցերին՝ իր առջև մեծ խնդիր է դնում և հոյակապ լուծում է այն։

Չուկովսկին լինելով թե գրող, թե գեղարվեստական թարգմանիչ, ըստ էության մասնագիտական գիրքն այնքան պատկերավոր և հումորով է գրել, որ այն կարդացվում է գրեթե գեղարվեստական գրքին հավասար թեթևությամբ և հաճույքով։

Բոլորին, ում գործունեությունն այս կամ այն կերպ առնչվում է գեղարվեստական գրականությանը, միանշանակ առաջարկում եմ կարդալ այս գիրքը։ Կարծում եմ, որ պարզապես ընթերցասեր մարդիկ նույնպես հաճույքով կկարդան գիրքը՝ ընդլայնելով իրենց գիտելիքներն ու պատկերացումներն այդքան հետաքրքիր ոլորտի վերաբերյալ։

Գիրքը

Реклама

Корней Чуковский. «Высокое искусство. Принципы художественного перевода»: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.