Հեղինակի մասին

 

Արմինե Հակոբյան
Արմինե Հակոբյան

 

Բարև, հարգելի այցելու: Գիտես, այնքան դժվարությամբ եմ լրացնում այս էջը… Ուղղակի չգիտեմ` ինչ գրել: Ինչ կարող եմ ավելին կամ այլ ասել «Հեղինակի մասին», քան արդեն ասել եմ` ներկայացնելով այն, թե ինչի մասին եմ մտածում և ինչպես… Այստեղ իմ մտքերն ու գաղափարներն են («Մտորումներ», «Նամակ հասարակությանը»), իմ ապրումներն ու արժեքները (էջեր «հուշատետրից», իմ կյանքի ամենահետաքրքիր պատմությունները, իմ ֆիլմերն ու իմ սիրելի գրքերը… Այստեղ այն աշխարհն է, որը սիրել և սիրում եմ… Այստեղ հենց ես եմ` բլոգիս յուրաքանչյուր էջում, յուրաքանչյուր գրառմանս մեջ… Ես այստեղ եմ ավելի, քան իմ կենսագրության մեջ և կյանքիս վերաբերող ցանկացած այլ տվյալներում…
Գիտեմ, որ այս էջում գրվածը շատ կարևոր է իմ և քո հետագա հարաբերությունների համար: Պատահաբար, թե ոչ` հիմա դու իմ բլոգում ես, կարդում ես այս էջը և շուտով կորոշես` հետաքրքիր է քեզ համար այս ամենը, թե` ոչ ու արդյոք այստեղ էլի գալու ես …
Ես շատ եմ ուզում, որ դու էլի գաս…
Բայց, ներիր, հիմա, երբ ես գրում եմ այս տողերը, բոլորովին չեմ մտածում քեզ վրա տպավորություն գործելու մասին … Գրելուց ես միշտ այդպիսին եմ` եսասիրության աստիճանի անկեղծ:
Ես ի սրտե քեզ այստեղ հրավիրում եմ… Ինքս գալիս եմ այստեղ, երբ հեռանում եմ կյանքի մակերեսից` ամենօրյա գործերից ու իրադարձություններից, և գնում եմ ավելի խորքը` դեպի էությունը, միջուկը, հոգին կյանքի… այստեղ` խորքում ամեն ինչ այլ է, շատ ավելի գեղեցիկ… Եվ հայտնվելով այստեղ` ես գրում եմ … Գրում եմ, որպեսզի տեսածս գեղեցկությունը միշտ հիշեմ ու պահպանեմ… Ու նաև` կիսեմ: Եվ եթե դու էլ ցանկություն ունես թեկուզ մի պահ հեռանալու նրանից, ինչը ես «կյանքի մակերես» կոչեցի, ես քեզ այստեղ սիրով սպասում եմ:

Հեղինակի մասին: 5 комментариев

  1. Մեծարժեք ստեղծագործություններ ծնվում են հազվադեպ, հսկայական ջանքերի շնորհիվ… Հիմա հասկանում եմ` ինչով էր բնությունն այդքան զբաղված, որ բազում այլ «գործեր» մնացին անկատար…

    Нравится

    1. Ողջույն։ Գրքի էլեկտրոնային տարբերակը դեռևս չկա, սակայն լինելու է։ Լինելուց հետո բլոգում անպայման կգրեմ այդ մասին։ Շնորհակալ եմ հետաքրքրություն ցուցաբերելու համար)

      Нравится

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.