
Դրվագ կյանքից
Մշակութային միջոռացում էր։ Ավարտից հետո մի քանի հոգով կանգնած զրուցում էինք, երբ մեր տեսադաշտում հայտնվեց գեղեցիկ և նրբաճաշակ մի կին (ինչպես հետո իմացանք տարիքով 80-ն անց)։ Նա ծանոթ չէր մեզանից ոչ մեկին, բայց միջոցառման ընթացքում գրավել էր յուրաքանչյուրիս ուշադրությունը։ Ներդաշնակ և անսահման հաճելի էներգետիկայով այդ կինն ամեն ինչով՝ հագուստով, կեցվածքով, հայացքով տարբերվում էր բոլոր-բոլորից։ Եվ սա այն դեպքերից էր, որ չնայած էությամբ ինտրովերտ լինելուս ցանկություն առաջացավ մոտենալ և խոսակցություն սկսել լիովին անծանոթ մարդու հետ։ Այդ ցանկության հարցում ես մենակ չէի, և մենք մոտեցանք ու զրույցի բռնվեցինք նրա հետ։ Պարզվեց՝ գրող է։ Մի փոքր պատմեց իր գրած գրքերի մասին , իսկ … Читать далее Դրվագ կյանքից