Պատերազմի օրերին

Եղանակների հերթափոխ է հիմա… բնությունն արդեն գույներն է փոխում, իսկ մեր ներսում եղանակը կանգ է առել…Տիեզերքում բազմազանություն է էմոցիաների… իսկ մեր հոգիներն անզգայացել են:Աշխարհում մարդկանց ցանկություններն ու երազանքները շատ են այնքան, այնքան տարբեր ու փոփոխվող…Իսկ մեր ցանկությունը մեկն է դարձել… անչափ կայուն, ընդամենը մեկը և ընդհանուր ազգի համար:Աշխարհում ամենուր սիրո կրակներ են վառվում, ամեն պահի… Իսկ մեր ներսի կրակներին սիրո համար տեղ չի մնում…Մեր կյանքերը կանգ են առել և ընկղմվել մի երազում, որից զարթնել չի հաջողվում…Եվ հայտնվել ենք իրականությունում, որն ուղեղի մեջ չի տեղավորվում:Ու կա հիմա լոկ տխրություն… խոր, անխափան ու անսահման… Читать далее Պատերազմի օրերին

Ваша оценка:

Տարիների խորքից

Կյանքը հնարավորինս պետք է ընկղմված լինի ներկայի մեջ… բոլոր մտքերն ու ցանկությունները պետք է սեղմել ներկայի մեջ այնպես, որ ոչինչ դուրս չմնա… իսկ այն, ինչը դուրս մնաց, ոչ մի դեպքում ապագայի բաժինը չէ… ինչը դուրս մնաց, կորավ հավետ… ԵՍ- Ես քեզ կանչում եմ տարիների խորքից, խնդրում եմ դուրս արի մի պահ, խնդրում եմ արի… ախր, մենք իրար ասելու շատ բան ունեք այսօր … արի, որպեսզի հանգստանանք ես էլ, դու էլ … ՆԱ (նույն ես՝ տարիներ առաջ)- Հանգստանա՞նք… Ես այստեղ եմ… Դու իսկապես ինձ շատ բան պետք է բացատրես… Դու, որ… ԵՍ- Գիտեմ… գիտեմ, որ ոչ մի սպասումդ չեմ արդարացրել… գիտեմ, … Читать далее Տարիների խորքից

Ваша оценка:

Հեռանում եմ

Հեռանում եմ քեզանից, և քո կողքին իմ տաքացրած տեղը սառչում է Հեռանում եմ ես մեծ ջանքերով իմ տաքացրած տեղից, Ի սկզբանե սառն ու անհարմար տեղից Ի սկզբանե իմ էության համար անհնար տեղից Եվ Աստծո օգնությամբ տաքացրած, հարմարեցված ու գրեթե արդեն սիրված տեղից Հեռանում եմ ես հետևում թողնելով երկար ճանապարհ` քեզ հետ իմ անցած ուղին, որից շատ անգամներ ուժասպառ եղած մտածել եմ ետ դառնալ, բայց գերբնական ինչ-որ մղումով և անգիտակցաբար, տկար և հոգնած ես շարունակել եմ… Առանց ոչ մի հիմք` հույս եմ ունեցել Առանց խոստումի` հավատացել եմ… Եվ տեղ եմ հասել… Քո կողքին իմ սառն ու անհարմար տեղը ես տաքացրել եմ … Читать далее Հեռանում եմ

Ваша оценка:

Լույս

Ես ուզում եմ լույս վառել, իսկ այն մրմռացնում է քո աչքերը․․․ Մրմռացնում է շատ ուժեղ Չէ՞ որ դու լույս չես տեսել, դու լույսի մասին ոչինչ չես լսել Դու մթությունը գիտես Քեզ ծանոթ է և հարազատ աշխարհը մթության մեջ Աշխարհ, որում դու առանձնացրել ես «լավը» և «վատը», «ճիշտն» ու «սխալը» Առանձնացրել ու սահմանել ես մթության մեջ Ես ուզում եմ լույս վառել, իսկ այն մրմռացնում է քո աչքերը․․․ Եվ դու չգիտես, որ սկզբում լույսը միշտ էլ մրմռացնում է աչքերը Ու չես հավատում ինձ, որ այդ մրմռոցից հետո աշխարհն այլ է լինելու՝ լուսավոր և լայն այնքան նոր բան է աշխարհում ի հայտ գալու … Читать далее Լույս

Ваша оценка:

Ինչ արեցիր

Ի՞նչ արեցիր… Ինքդ քեզ իմ մեջ սպանեցիր, Ես լավ եմ, ես կամ Այդ դու ես մեռել… Քո լավագույն տեսակը… այն մեկը, որը իմ մեջ էր ապրում Հիմա դու չկաս…  դու` առանձնացված, դու`սիրված, հարգված, մեծարված, Դու` վեհ, խորը, տարբերվող էակ, իմ մտքում, սրտում և հոգում ոչ վաղ անցյալում իր ուրույն տեղն ունեցող մի մարդ… Իսկ հիմա մոխրագույն ամբոխի մի տարր… Այդ ի՞նչ արեցիր… Ինչ էլ չարեցիր, ինքդ քեզ միայն սպանեցիր… Читать далее Ինչ արեցիր

Ваша оценка:

Ինձ էլ չկանչես

Որքան էլ կանչես, ինչպես էլ կանչես, Այսօր ես դեպ քեզ քայլ չեմ անելու… Այսօր ես չեմ գալու քեզ ընդառաջ, և ոչ այն պատճառով, որ չեմ ուզում ես քեզ մոտ լինել Ուզում եմ ես, ինչպես առաջ… Ցանկությունն իմ չի մարել և չի էլ թուլացել անգամ… Պարզապես էլ ուժ չունեմ բռնածս ուղին կիսատ թողնելու, Հոգնել եմ ես արդեն ճամփա ընկնելուց… Գնալուց, սակայն տեղ չհասնելուց Այսօր ոչ մի քայլ ես չեմ անելու Այստեղ կանգնած եմ… տեղս դու գիտես, ինձ էլ չկանչես… Ու եթե ուզում ես, դու ինքդ արի Այսօր ոչ մի քայլ ես չեմ անելու… Читать далее Ինձ էլ չկանչես

Ваша оценка:

Անվերնագիր

Ոչինչ էությունս չի ցնցում Ես խաղաղ եմ Եվ այդ խաղաղությունից ամենից շատ եմ վախենում… Վախենում եմ ես կործանիչ դատարկությունից, Չափազանց երկար ձգվող հանգստությունից, Վախենում եմ կյանքից վերցրած «պարտադիր» արձակուրդներից… Ուզում եմ, որ ցնցվի հոգիս, ու, որ մշտապես սիրտս որոտա Ուզում եմ տարվեմ, գերվեմ, սիրահարվեմ և անգամ` գժվեմ Ու ոչ մի վայրկյան այդ վիճակից որ էլ չանջատվեմ… Ուզում եմ ինձ տրված կյանքի մեծ մասը ապրեմ… Читать далее Անվերնագիր

Ваша оценка:

«Ուրիշներն ու ես» շարքից

Երբեմն մտածում եմ, որ ամենակարևորը կյանքում ճիշտ բաշխված լինելն է. բաշխվել ու ամեն մեկին իր արդարացի բաժինը հասցնել` 30%-ը` աշխատանքին, 20-ը` ստեղծագործական կյանքին, մնացած 50նն էլ` անձնական կյանքին ու ընկերներին: Իսկ ես առհասարակ բաշխվել չգիտեմ: Ես տրվում և պատկանում եմ միանգամից և ամբողջապես` 100%ով… ու տակն էլ ոչինչ չի մնում… Մնացածի համար ես ընդհանրապես չկամ: Չկամ առհասարակ: Չկամ այն աստիճան, որ երբ հանկարծ հիշում եմ, որ «պետք է բաշխված լինեի» ու մի պահ սթափվում և վերադառնում եմ, ես իսկապես զարմանում եմ, որ մարդիկ ինձ դեռ հիշում են… Եթե մոռանային էլ, չէի նեղանա: Էդպիսին եմ ես բոլորի կյանքում` ընդմիջումներով… թե մարդկանց, … Читать далее «Ուրիշներն ու ես» շարքից

Ваша оценка:

Դասախոսություն

Հիշողությանս ուղեկցությամբ միտքն իմ, ճամփորդության ելած, թափառում է ապրածս կյանքի խորդուբորդ ճամփով… ամեն սուր և բութ անկյուն խորը չափչփում…բան է որոնում…նայում է, պրպտում…գտնում, վերցնում, ուշադիր զննում և հիասթափված նորից վայր նետում… ու նորից փնտրում… Միտքն իմ ճամփորդում…ու դասախոսություն է իմ գլխին կարդում… ես էլ հնազանդ ուսանողի պես գրի եմ առնում. « Հոգու տրտմության երեք տեսակ կա… Հոգու տրտմություն, որը կկոչենք «ցավում է հոգին»: Այն առաջանում է, երբ քո կյանքում մի բան  է փոխվում, մի էական բան…մի բան, որի շուրջ աշխարհդ էր կառուցված… փոխվում է անդառնալիորեն կամ անհայտ կորում: Այս դեպքում հոգիդ սեղմվում, ցավում է ուժեղ, գոռալու, երբեմն` ձայնով լացելու աստիճան … Читать далее Դասախոսություն

Ваша оценка: