Մարտի դաշտում

Այս մարտի դաշտում ես շատ մնացի… Կողքից նայելով այլոց պայքարին Վերլուծողի հայացքով միայն Մի քիչ էլ ինքս պայքար մղելով, ախոյաններիս վերացնելու երազանքներով, իսկ ավելի շատ ինձ պաշտպանելով… Բայց ավելի շատ և ողջ ընթացքում հանգիստ սպասելով, որ կյանքն իր հունով ինչպես նետել է, այնպես էլ դուրս կմղի ինձ այս մարտի դաշտից… Այս մարտի դաշտում ես շատ մնացի… Գնացի… Եկա… Նայեցի կողքից… Նորից ներս մտա… Ու չհեռացա… Ես շատ մնացի այս մարտի դաշտում… Մարտի դաշտում, որ, թեև, հոգուս տունը չէ Բայց կլանել է այնպես, որ շունչս պահել եմ… Ու չեմ կարող զգալ, չեմ կարող տեսնել Չեմ կարող սիրել ես մարտի դաշտում… Չեմ … Читать далее Մարտի դաշտում

Ваша оценка:

Քո փայլը միայն հեռվից է գերում

Քո փայլը միայն հեռվից է գերում Ամեն լավ բան քո մեջ հեռվից է միայն երևում, շողում Իսկ մոտիկից ոչ մի նորություն Ոչ մի գեղեցիկ չբացահայտված բան Հեռվից գերող փայլդ անգամ խամրում է, մարում… Ուստի, եղի´ր դու Եղի´ր իմ կյանքում, բայց եղի´ր հեռու… Իսկ կան մարդիկ էլ, որ հակառակը Հեռվից ոչ մի բան…գորշ գույներ միայն Իսկ երբ մոտենում ես` մի ամբողջ աշխարհ Մի ուրույն աշխարհ` կլանող, գերող Մոտ գալով նրանց ես չեմ հեռանա … Խնդրում եմ միայն կանչեն ինձ այնպես, որ ես մոտենամ… Читать далее Քո փայլը միայն հեռվից է գերում

Ваша оценка:

Կյանքն իմ հիմա

Ի ՞նչ է իմ կյանքը հիմա… Անցնող օրեր ուղղակի Կամ…այլ խոսքերով այն մի ճամպրուկ է, լի ամեն ինչով Գործով այն էլ շատ, մարդկանցով լավ ու վատ Փողով քիչ թե շատ Եվ գնում եմ ես, անցնում  եմ իմ ուղին ես այդ ճամպրուկով` Լի անպետք մի շարք պարագաներով Եվ ի՞ նչ չկա այս ճամպրուկում Ընդամենը մի բան չկա Կամ էլ չկա ոչինչ ինձ պիտանի Ներշնչանքի աղբյուր չկա Ներշնչվում ենք մենք զգացմունքից Ոչ թե սիրուց, այլ ցանկացած Զուտ զգացմունքից Զգացմունք ծնող ոչինչ չկա ուսիս բարձած այս ճամպրուկում Չկա մի բան, որ հիացնի կամ զարմացնի, իմանալու զուտ ցանկություն առաջացնի, ուրախացնի կամ տխրեցնի Լինի այն … Читать далее Կյանքն իմ հիմա

Ваша оценка:

Ասում են` սերը անցնում է…

Ասում են, թե  սերը անցնում է, երբ մարդն իսկապես հասկանում է, որ էլ հույս չկա, որ մի օր նա կգա… Ասում են, թե սերը անցնում է, Երբ քեզ չեն սիրում, երբ քեզ ցավեցնում, վնաս պատճառում, ակնհայտ ստում են… Ասում են, թե սերը անցնում է, երբ մարդը քաջ գիտակցում է, որ նա ում սիրում է մարդկային որևէ արժանիք չունի… Այդ ժամանակ ասում են` մարդ հիասթափվում է, և սերը աստիճանաբար անցնում է Ասում են, որ ժամանակը օգնում է և այսպիսի սիրուց մեզ միշտ ազատում է… Սակայն ես կարծում եմ Չէ, ցավոք զգում եմ , և նույնիսկ` գիտեմ… Հասկանալն այս ամենը քիչ է … Читать далее Ասում են` սերը անցնում է…

Ваша оценка: