Ճամփորդ

Սիրում եմ կյանքը… Բայց ի՞նչն եմ սիրում Անշուշտ ճամփորդել…ինչպես և շատերը Բայց ոչ աշխարհով, երկրներով մեկ… Այլ միայն կյանքի տարածության մեջ` Զգացողությունների տիեզերքով մեկ… Ախ, որքան գեղեցիկ վայրեր կան այդտեղ Անհաշվելի շատ Անչափելի մեծ Անսահման շքեղ… Իսկ ես կանգնել եմ Մագնիսկան  ուժի ազդեցությամբ Անշարժացել  և  քարացել  եմ… Կանգնել եմ մի տեղ Որտեղ անձրև ու մութ է Նեղ տարածություն է Իսկ գեղեցիկն այստեղ զուտ հիշողություն է… Ու ինչ-որ մի ձայն կարծես ինձ հուշում  է, Ականջիս անդադար ցածրաձայն ասում է. «Այս ի՞նչ ես անում, սենց ու՞ր կհասնես… Փախիր այդտեղից, հեռացիր արագ ու  ետ չնայես… Այս ճամփորդությունդ կիսատ չթողնես»… Реклама Читать далее Ճամփորդ

Ваша оценка:

«Սերս անցած է»

Արտաքին աղմուկի ազդեցության տակ Դադարել էի լսել սրտիս ձայնը Եվ թվում էր, թե սերս անցած է… Բայց այդպես չէր բնավ… Առեղծվածային մի թագավորությունում, որ մարդկային ներաշխարհ է կոչվում Պարզ  զգայարաններն են սնուցումն ապահովում Աչքերը, ականջները, ձեռքերը… Արտաքին աշխարհի հետ ներաշխարհը Կապող այս փոքրիկ կամուրջները Իսկ թագավորության կենտրոնում գտնվող սիրտն էլ անշուշտ Սնուցման կարիք է զգում Հիշողության շտեմարանում պահպանված Իր  ռեսուրսներն ամբողջովին օգտագործելով` Նա, ի վերջո սկսում է ապրել նրանով, Ինչը մատչելի է սնուցումն ապահովող այս կամուրջներին Աչքերին, ձեռքերին, ականջներին… Եվ այսպես էլ ստացվում է, Որ տարածության հետ և անշուշտ ժամանակի Թվում է, թե սերը անցնում է… Читать далее «Սերս անցած է»

Ваша оценка:

Կյանքի միակ իմաստը

Կյանքի միակ իմաստը ԱՊՐԵԼ-ն է: Այն չի սահմանվում ոչ հեռավոր ժամանակի, ոչ էլ հեռավոր տարածության ընկալմամբ. նրա միակ ժամանակը «հիմա»-ն է, իսկ միակ տարածությունը` «այստեղ»-ը… Նրա սահմանումը չի ճանաչում անել, լինել, ունենալ և այլ բայեր, այլ կենտրոնացած է միայն մի բայի վրա` «Զգալ»: Կյանքի ընթացքում ապրում ենք միայն այն պահերը, որոնք «Զգում» ենք  «այստեղ և հիմա», և հենց այդ պահերն էլ իմաստալից են… Հենց սրանցում էլ կյանքի միակ իմաստն է: Երբ ես «Զգում» եմ ուրախություն, թովչանք, երջանկություն, սեր, կիրք, ոգևորություն…, նաև` ցավ, կարոտ, տառապանք, խանդ, ափսոսանք և այլն, ես ապրում եմ… Իսկ ապրելով` ճանաչում եմ կյանքը…Ճանաչելով այն` սկսում եմ ավելի … Читать далее Կյանքի միակ իմաստը

Ваша оценка:

Անհնարին սիրո կյանքը

Սիրո` այդ երկնային  զգացմունքի ծնողները միշտ էլ հասարակ են. պարզ ու երկրային: Երբեմն գեղեցկությունն է նրան կյանք տալիս, հմայքը կամ խելքը, գեղեցիկ պահվածքը կամ հաճելի ձայնը… Անշուշտ դա էական էլ չէ: Սերը կարող է տարբեր երևույթներից ծնունդ առնել, բայց մի ընդհանրություն այնուամենայնիվ կա. սերը հույսով է ծնվում: Ծնողները սիրոն կյանք տալով` անհայտանում են կամ էլ հավերժ ապրում, բայց նրա գործերին էլ չեն խառնվում: Միայն սիրո երկվորյակ եղբայրը` հույսն է նրան հավերժ ուղեկցում ու միշտ պաշտպանում: Որպես երկվորյակ եղբայրներ` սերն ու հույսը  իրար կորստին չեն դիմանում, բայց սովորաբար հույսը սկզբում է մեռնում: Սերը հավե՞րժ է … Հավերժ է այնքան, որքան և հույսն է … Читать далее Անհնարին սիրո կյանքը

Ваша оценка:

Սիրտը

Հաճախ հարցնում են ինձ «Ի՞նչ որոշեցիր» կամ «Ինչու՞այդպես»: Ես ոչ որոշում եմ, ոչ էլ գիտեմ պատճառները…Չունեմ դրա իրավունքը: Ձեզ համար (ուրիշ մարդկանց) ես պարզապես միջնորդ եմ, փոստատար… Հասցնում եմ Ձեզ նրա կարգադրությունները: Իմ խնդիրը նրան լսելն ու ճիշտ հասկանալն է, իսկ նա շատ պարզ է խոսում. հաճախ գոռում է, թեև երբեմն էլ ցածր է խոսում, նույնիսկ` շշուկով: Սակայն նրա ցածր ձայնը արդարացում համարելով `ասել, որ այն «իբր չի լսվում» նույնն է, ինչ արհամարհել նրան: Իսկ նա արքա է և նման պահվածքը երբեք չի ներում… Միշտ պատժում է: Այո, սիրո ոլորտում սիրտը արքա է, ուստի որոշումներ կայացնելու լիազորությունը միայն իրեն է պատկանում: … Читать далее Սիրտը

Ваша оценка:

Սրտի գաղութացում

Գրում եմ մի հիպոթեզ, որը հուսամ կհերքվի, քանի որ մարդիկ այլ կերպ չեն կարող Ավելի հարմար անուն չգտա` նկարագրելու համար այս հիվանդությունը`դժվար և երկարատև բուժում պահանջող, հոգու և սրտի մի հիվանդություն: Եվ առավել բարդ են գործերը ընթանում այս հիվանդության հետ (ինչպես և ցանկացած հիվանդության դեպքում), երբ հիվանդը տեղյակ չի իր հիվանդության մասին կամ էլ իր իրավիճակը հիվանդություն չի համարում: Իսկ այսպես հաճախ է լինում: Հիվանդությունը այս ձգողական բնույթ ունի, բացի այդ էլ`հիվանդներից յուրաքանչյուրը ունի իրեն հատուկ` սուբյեկտիվ և անգամ օբյեկտիվ պատճառները` կառչելու այս հիվանդությունից: Պարզապես աշխարհում գոյություն ունեցող մարդիկ և երևույթները, որոնք ընդունակ են ամբողջությամբ մեր սիրտը գրավել իրոք քիչ … Читать далее Սրտի գաղութացում

Ваша оценка:

Անունները

Երբեմն հակառակ սեռի ինչ-որ մեկի ինչ-որ հատկանիշ Անշուշտ մեզ համար շատ կարևոր մի հատկանիշ Մեզ չի թողնում անտարբեր Առաջացնում է ուժեղ զգացմունքներ Դրական մի զգացմունք կոչվող հիացմունք… Եվ հիացմունքն այդ պարուրվում է հատկանիշի տիրոջ կողքին լինելու հույսով, հավատով… Հիացմունքն ակտիվ վիճակ է ձեռք բերում  և Սեր է կոչվում` ակտիվացած մի հիացմուքն Կոչվելով Սեր`ձեռք է բերում մեծ իրավունքներ Կյանքը դարձնում հաղթանակների և պարտությունների անվերջ մի շղթա, որի կենտրոնում կա միայն մի թեմա Մեր լավ ու վատ ապրումների միակ աղբյուր-շղթա… Երբեմն հակառակ սեռի ինչ-որ մեկի ինչ-որ հատկանիշ Անշուշտ մեզ համար շատ կարևոր մի հատկանիշ Առաջացնում է մեր մեջ դրական զգացմունք անշուշտ շատ … Читать далее Անունները

Ваша оценка:

Հարաբերությունների վերսկսման մասին

Երևույթները մեզանից հեռանալով ավելի պարզ չեն սկսում երևալ, այլ հակառակը` մեր հիշողության մեջ պահպանվում են նրանց հատկանիշներից միայն մի քանիսը: Գտնվելով որոշակի իրավիճակում մենք հակված ենք ճիշտ կողմնորոշվելու, այսինքն` անելու այն, ինչը թելադրում է մեր ողջ էությունը հենց տվյալ իրավիճակում: Մենք ճիշտ ենք կողմնորոշվում, քանի որ բոլոր գործոնները մեր աչքի առաջ են այդ պահին, իսկ նրանց նկատմամբ մեր զգացմունքնային արձագանքը`անմիջական: Իսկ արդեն կորցնելով և հեռանալով` հաճախ կարոտում ենք: Կարոտն էլ մեզ ստիպում է կարոտի օբյեկտի լավ կողմերը խոշորացույցով տեսնել, իսկ վատերը գրեթե ջնջում է հիշողությունից: Եվ մենք որոշում ենք վերանայել մեր որոշումներն ու գործողությունները. hեռվից փորձում ենք վերագնահատել այն, ինչը արել ենք, երբ շատ … Читать далее Հարաբերությունների վերսկսման մասին

Ваша оценка:

Դերից դուրս

Գործողությունների տեղի ունենալու վայրը, հանգամանքները  և իրավիճակը պայմանավորող տարաբնույթ գործոնները թողնում եմ Ձեր երևակայությանը: Միայն ասում եմ հերոսների անուններն ու մոտավոր տարիքը` Հրաչ (մոտ քառասուն տարեկան)  և Դավիթ (մոտ քառասուն տարեկան), իսկ մնացած հարցերի շուրջ մտածեք ինքնուրույն: Լուծում ևս չեմ տա. ավարտը թողնում եմ Ձեր կամքին: Եվ եթե այն, ինչ ներկայացնում եմ, Ձեզ մոտ առաջացնի այս և այլ հարցերի շուրջ մտածելու ցանկություն, ես աշխատանքս հաջողված կհամարեմ… Հրաչ   Գիտես ի՞նչ եմ մտածում: Մտածում եմ արդարության մասին. կա՞ արդարություն աշխարհում: Կյանքիս ընթացքում շատ չեմ մտածել նման թեմաներով և առհասարակ շատ մտածել ես չեմ սիրում, քանի որ ոչ մի դրական ապրում դրանից ես չեմ ստանում: Ուղղակի հիմա… … Читать далее Դերից դուրս

Ваша оценка: