Անվերնագիր

Մարդկանց սրտերում տեղ զբաղեցնելու համար նախ պետք է այնտեղ թաքուն մտնես որպես հետազոտող, կատարես պեղումներդ և այն, ինչն արդյունքում կգտնես, ցույց տաս նրանց քո ստեղծագործություններում․․․սա է ստեղծագործողի սիրվելու ճանապարհը, նախ լսվելու, լսվելուց հետո հասկացվելու, իսկ հետո սիրվելու և վերջապես երկրպագվելու միակ ուղին։ Եվ որքան ավելի կրկնվող, տարածված, մասսայական լինի այն, ինչը կգտնես պեղումներիդ արդյունքում և ցույց կտաս, այնքան շատ և այնքան ուժգին կսիրվես։ Իսկ ուժեղագույն բաները, թեկուզ մարդկանց սրտերում եղած, քիչ են, չկրկնվող․․․ Реклама Читать далее Անվերնագիր

Ваша оценка:

«․․․առաջ» և «․․․հետո»

Մարդիկ սովոր են կյանքը բաժանել «առաջ» և «հետո»-ների՝ թե իրենց, թե ուրիշների․․․ դպրոցն ավարտելուց, համալսարան ընդունվելուց, ամուսնանալուց, նոր տուն տեղափոխվելուց առաջ և հետո։ Իրականում, այս կարևոր իրադարձությունները մեր կենսակերպն են փոխում, առօրեա սովորությունները, իսկ կյանքը «առաջ» և «հետո»-ի ավելի հաճախ կարող է բաժանել սովորական, արտաքին հատկանիշներով աչքի չընկնող երեկոն, նոր հանդիպումը, որը արտաքին աշխարհում ոչինչ չի փոխում, կարդացած գիրքը, փողոցում պատահաբար տեսած միջադեպը․․․ Читать далее «․․․առաջ» և «․․․հետո»

Ваша оценка:

«Զարգացած մարդ» հասկացության մասին

Քննության ժամանակ`  Դասախոս-  Հիմա կտեսնենք, թե որքանով ես պատրաստ քննությանը: Տուր տոմսդ: Ուսանող — Խնդրեմ (տալիս է տոմսը):                                         Դասախոս-  Շատ էլ լավ տոմս է: Պատրա՞ստ ես:                             Ուսանող – Այո:                                                                           … Читать далее «Զարգացած մարդ» հասկացության մասին

Ваша оценка:

Հեռանում եմ

Հեռանում եմ քեզանից, և քո կողքին իմ տաքացրած տեղը սառչում է Հեռանում եմ ես մեծ ջանքերով իմ տաքացրած տեղից, Ի սկզբանե սառն ու անհարմար տեղից Ի սկզբանե իմ էության համար անհնար տեղից Եվ Աստծո օգնությամբ տաքացրած, հարմարեցված ու գրեթե արդեն սիրված տեղից Հեռանում եմ ես հետևում թողնելով երկար ճանապարհ` քեզ հետ իմ անցած ուղին, որից շատ անգամներ ուժասպառ եղած մտածել եմ ետ դառնալ, բայց գերբնական ինչ-որ մղումով և անգիտակցաբար, տկար և հոգնած ես շարունակել եմ… Առանց ոչ մի հիմք` հույս եմ ունեցել Առանց խոստումի` հավատացել եմ… Եվ տեղ եմ հասել… Քո կողքին իմ սառն ու անհարմար տեղը ես տաքացրել եմ … Читать далее Հեռանում եմ

Ваша оценка:

Լույս

Ես ուզում եմ լույս վառել, իսկ այն մրմռացնում է քո աչքերը․․․ Մրմռացնում է շատ ուժեղ Չէ՞ որ դու լույս չես տեսել, դու լույսի մասին ոչինչ չես լսել Դու մթությունը գիտես Քեզ ծանոթ է և հարազատ աշխարհը մթության մեջ Աշխարհ, որում դու առանձնացրել ես «լավը» և «վատը», «ճիշտն» ու «սխալը» Առանձնացրել ու սահմանել ես մթության մեջ Ես ուզում եմ լույս վառել, իսկ այն մրմռացնում է քո աչքերը․․․ Եվ դու չգիտես, որ սկզբում լույսը միշտ էլ մրմռացնում է աչքերը Ու չես հավատում ինձ, որ այդ մրմռոցից հետո աշխարհն այլ է լինելու՝ լուսավոր և լայն այնքան նոր բան է աշխարհում ի հայտ գալու … Читать далее Լույս

Ваша оценка:

Ինչ արեցիր

Ի՞նչ արեցիր… Ինքդ քեզ իմ մեջ սպանեցիր, Ես լավ եմ, ես կամ Այդ դու ես մեռել… Քո լավագույն տեսակը… այն մեկը, որը իմ մեջ էր ապրում Հիմա դու չկաս…  դու` առանձնացված, դու`սիրված, հարգված, մեծարված, Դու` վեհ, խորը, տարբերվող էակ, իմ մտքում, սրտում և հոգում ոչ վաղ անցյալում իր ուրույն տեղն ունեցող մի մարդ… Իսկ հիմա մոխրագույն ամբոխի մի տարր… Այդ ի՞նչ արեցիր… Ինչ էլ չարեցիր, ինքդ քեզ միայն սպանեցիր… Читать далее Ինչ արեցիր

Ваша оценка:

Կյանք. տարածություն թե՞ ժամանակ

Կյանքի տևողություն կամ երկարություն… Ինչպե՞ս են մարդիկ կողմնորոշվում` երկար է մարդ ապրել, թե` կարճ… Ժամանակո՞վ` ապրած տարիների քանակով… Այո, այդպես է ընդունված, բայց… Ինձ համար տարածությունն ավելի, քան ժամանակը կյանքի երկարության կողմնորոշիչ է: Ես զգացել եմ այդ բազմիցս իմ անձնական փորձից ելնելով. եթե մեկ տարվա ընթացքում ապրում եմ տարբեր երկրներում կամ քաղաքներում, փոխում եմ մի քանի աշխատատեղ կամ գուցե` տուն, այդ տարին իմ կյանքում մի քանիսի արժեք ունի… Իսկ եթե անգամ մի քանի տարի ապրում և աշխատում եմ միևնույն վայրում, այդ` թեկուզ և երկար ժամանակն ինձ ակնթարթ է թվում… Ինչ-որ առումով մեր կյանքի երկարությունը գրեթե բառիս բուն և ֆիզիկական իմաստով … Читать далее Կյանք. տարածություն թե՞ ժամանակ

Ваша оценка:

Հաճախ ենք մտածում, թե որքան անհավասար են ի սկզբանե…

Հաճախ ենք մտածում, թե որքան անհավասար են ի սկզբանե մարդիկ հարստության, ֆիզիկական տվյալների, խելքի առումով… և չենք նկատում անգամ` որքա~ն անհավասար է բաշխված մեծագույն պարգևը կյանքի` զգալու ունակությունը… Читать далее Հաճախ ենք մտածում, թե որքան անհավասար են ի սկզբանե…

Ваша оценка:

Երկու խոսք մարդային հարաբերություններից

Մարդկային ցանկացած հարաբերություն ճանապարհ է… ճանապարհ, որը, նույնիսկ եթե ինքներս ենք ընտրում, մեր կամքից անկախ ուղղություն ունի… բայց թե ուր այն մեզ կտանի, կախված է մեզնից… Կան ճանապարհներ, որոնք տրված են որոշ բաների հասկացման և գիտակցման համար… կան միջանկյալ ճանապարհներ, որոնք պետք է բերեն, հասցնեն մեզ դեպի ուրիշ, մեզ համար ավելի կարևոր, անհրաժեշտ ուղու… և կան ուղղակի գեղեցիկ ճանապարհներ, որոնք վայելելով անցնում ենք` մշտապես հիշելու համար… կան բազմաթիվ ճանապարհներ… Եվ կարևոր է հասկանալ, թե որտեղ կանգ առնել, երբ շարունակել և որ խաչմերուկում` թեքվել… զգալ ու չշեղվել` չվերածելով մեր ճանապարհը մշտապես շարունակվող և ոչ մի տեղ չտանող ուղու… Читать далее Երկու խոսք մարդային հարաբերություններից

Ваша оценка: